Մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում. Երաժշտություն

img_5220


Մուտքի ճամբար ընտանեկան հեռավար դպրոցում

Շրխան համույթ նախագծով ՝  առցանց ընտանեկան նախագիծ

Մասնակիցներ՝  6 տարեկաններ, ծնողներ

 

 

Անհրաժեշտ է՝

  • Դիտել ստորև տեղադրված տեսանյութը
  • ստեղծել սեփական շրխկան համույթը
  • տեսագրել երգըև ուղարկել seda.tevanyan@mskh.am էլ․հասցեին

 

 

Ստորև կարող եք գտնել նաև երգերի կարաոկեները և խոսքերը՝ պատրաստված սովորողների կողմից։

Արև արև ե՛կ ե՛կ- Վարսիկ Աթոյան և ընկերներ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև֊սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք։
Թողեք նա գա նա մե՜զ մոտ,
Նրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վեր եկ։
Արև հաղթեց ամպերին,
Շողքը գցեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես։

 

Արև արև արի՛ դու- Ծաղիկ Գասպարյան և ընկերներ

Արև՛, արև՛, արի դուս,
Քեզ բերել ենք աչքի լուս,
Քո քուրիկը՝ Լուսնկան,
Բերեց չամիչ մեկ աման,
Ամպը եկավ մութ արավ,
Չամիչն աչքերես կորավ:
Բաց երեսդ, արեգակ,
Մի բուռ չամիչ քեզ կտանք…
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք,
Ամպի տակեն հանեցինք,
Օ՜խ, արևին խաբեցինք:

 

Որպես գործիք կարող եք օգտագործել՝

  • մանկական երաժշտական  գործիքները՝  շրխկաններ, չխկչկաններ, փոքր թմբուկներ, կիթառ, դաշնամուր, երգող զարդատուփեր, ինքնաշեն գործիքներ,
  • մետաղյա և փայտյա   ճաշի, թեյի գդալներ,շերեփներ․
  • ապակյա, պլաստմասե, փայտյա բաժակներ, տարրաներ,
  • մետաղյա, պլաստմասե տարբեր չափերի  թասեր, կաթսաներ,
  • մետաղյա, պլաստմասե  կափարիչեր
  • մետաղյա, փայտե ձողեր

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s