Առցանց ուսուցման ընթացքում մասնագիտական խմբերով հանդիպումները պարբերաբար բնույթ ենք կրում։
Ապրիլի 23-ի օրակարգի հարցերն էին՝
- Նվիրումի, խոնարհումի ապրել- ապրեցնելու ապրիլ, Երեկոյան ժամերգություն նախագիծը
- Մայիսյան հավաքի ընտանեկան նախագծերը՝ ընտանեկան ելույթներ, երգուսուցումներ, հոդվածներ
-
- Ձայնադարան mskh
Դասավանդողներից յուրաքանչյուրը ներկայացրեց Երեկոյան ժամերգությունների, ուսուցումների ծրագրերը։ Կազմվեց ժամանակացույց հոգևոր երգերի ուսուցման եթերների, նյութերի հրապարակումների համար։
Ֆեյսբուքում ստեղծված Ձայնադարան mskh խմբի ր հրապարակումների վերաբերյալ խոսեցինք, ներկայացրեցինք առաջարկներ միասնական վարման, քանի որ էդպես ավելի կհեշտանա աշխատանքը և ձայնադարանը լի կլինի բոլոր դպրոցների գեղեցիկ կատարումներով։Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն․ «Սասնա ծռեր», փառատոնի վերաբերյալ կշարունակենք էպիկական երգերի պարերի ուսումանսիրությունը և համալրումը, կստեղծվեն ընտանեկան երաժշտաթատերական ներկայացումներ, փառատոնային համույթներ կներկայացվեն նաև մայիսյան հավաքի ամփոփիչ համերգ-ցուցադրությունների ընթացքում
Մայիսյան հավաքի ամփոփիչ համերգ-ցուցադրությունների վերաբերյալ քննարկումներ էինք իրականացրել նաև նախորդիվ և ընտանեկան ելույթները արդեն նախապատրաստական փուլում են։