Սասնա երգերի փաթեթ

Սասնա շրջանի երգերի և պարերի փաթեթ,

 

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
1. Վերին թավլեն սալուկ էր,
Հանըրա, նինա, հանինա.
Խըմըր թային նալուկ էր,
Ջանըրա, նինա, հանինա:

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:
2. Խըմըր թային հեծել եմ,
Հանըրա, նինա, հանինա.
Արազա մոտեցել եմ,
Ջանըրա, նինա, հանինա։

Մուշանի, հա՜յ, մուշանի:
Հանըրա, նինա, հանինա.
Մուշանի, հա՜յ, մուշանի,
Ջանըրա, նինա, հանինա:

Բառերի բացատրություն՝

թավլա- գոմ, ախոռ
սալուկ- սալապատած
Խըմըր-կարմրասև
Թայա-ձի
Նալուկ- նալած

 

Փափուռի

Երկու փահլեվան կտրիճ 
Մեկ կտրեր քար մեկ կռիճ
Էն օր կտրեր զեդ կտրիճ
Աղբուր թալե խըդ սարից։

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Էրկու քոլորիկ նոր հարս
Էրկուս քելեն հըտ իրաց
Հըտ մեկին հանաք էրաց
Մեկ լի ձեռք հինա դրած:

Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիո փափուռի:

Տո՜ տղա, տղա լանգ արի,
Հագի շալվար ժանգ առի,
Գնա վերին թաղ արի,
Սիրե քու սիրածն արի:
Տա նարի նա նա, նա նարի նա
Նա նարի կըդիյո փափուռի:

Հանա՜,  հանա՜, հանա՜,
Հանա՜,  հանա՜ փափուռը:
Հանա՜,  հանա՜ փափուռը,
Փափուռը մի լը, մի լը:
Փափուռը մի լը, մի լը,
Փափուռ նստավ դուռ գի լա:
Փափուռ նստավ դուռ գի լա,
Փափուռը շապիկ շիլա:
Փափուռը շապիկ շիլա,
Հանա, հանա Փափուռը:

Երկինք ամպե հովն անուշ

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

Գացի գացի հեռեցա,
Երկինք ամպե հովն անուշ,
Բարձր սարուն մոտեցա,
Յար խորոտիկ պաքն անուշ
Պզդիկ յարոջ կարոտցա
Երկինք ամպե հովն անուշ։

Երկինք ամպե հովն անուշ
Յար խորոտիկ պաքն անուշ
Երկինք ամպե հովն անուշ,
Յար խորոտիկ պաքն անուշ։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s