Ազգային պարերի փաթեթ

                1․Կարնո քոչարի- պարի ձայնագրություն

Քոչարին Հայկական լեռնաշխարհում ամենատարածված և ներկայումս ամենապահպանված հայկական պարն է: Քոչ արմատը ըստ երևույթին կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի- գոչ, ղոչ և խոչ անվանումների հետ: Ղոչ գոյական անունից առաջանում է ղոչաղ ածականը՝ համարձակ, խիզախ, քաջ:
«Քոչարի» պարատեսակի ճիշտ ձևի մեջ հստակ պահպանվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարումը, այծամարդու շարժումները։ Խոյի շարժումների նմանակումն առավել վառ արտահայտված է դեպի առաջ, սրընթաց, հարձակողական շարժումների և ծանրության հենարանի տեղաշարժերի մեջ, որոնցով, ասես արտահայտվում է ախոյանին պոզահարելու ցանկությունը[1]։ Կարնո քոչարիի պարային քայլերն են.

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • խաղում է ձախ ոտքը
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • աջ ոտքը կատարում է կցորդ քայլ
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը
  • տեղում կատարվում է խոյահարող շարժում՝ աջ ոտքը դիմաց է գնում և կախում է մեկ խորը երկու փոքր զսպանակ, ետ է գալիս մարմինը հենվելով ձախ ոտքի վրա և խաղում տեղում։

2․ Բուլուլ- Կարնո աշխատանքային պար

Կարնո բարբառով բուլուլ նշանակում է փոքրիկ խոտի դեզ։ Փոքրիկ բուլուլները իրար վրա դնելով ստացվում էր դեզ։ Այս պարը ներկայացնու մէ խոտը կուտակելու գործընթացքը՝ առաջ գալով կուտակում են խոտը։

Շարժումները երկու մասի են բաժանված

1․Խոտը իրար վրա կիտելու շարժումներն են․ Չորս քայլ առաջ երկու մեծ քայլ հետ կրկնում ենք երկու անգամ

2․ Խոտի դեզի շուրջ պտտվող շարժումն է։ Կար սովորություն աշխատանքային գործընթացը պարով ուղեկցելու։  վեց քայլ դեպի աջ, և վեց քայլ դեպի ձաք։ Աջ գնալիս ձեռքերը ոտքի հետ է շարժվում, իսկ ետ դառնալիս պարուրաձև շարժումներով է վերադառնում։

3․ Սասնա շորոր- ձայնագրություն 

 

Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով, սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով։

«Շորոր» տեսակի պարերի շարժումները դասվում են նմանակող, արտահայտչական շարժումներին, որոնց օգնությամբ ցանկանում էին բնութագրել վերոհիշյալ այս կամ այն թռչունի շարժումները։ «Շորոր» տեսակի պարաձևի կապը ճոճվող, տատանվող թռչնի քայլքի, մասնավորաբար կաքավի քայլքի հետ, շատ վառ նկատվում է «սորոր տալ» բայի բացատրությունում՝ «քայլել ինչպես կաքավ»: «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթին, նույնն են։ Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է։

«Շորոր» պարաձևերը XIX դարի սկզբից ստացան կենցաղային բնույթ՝ երբեմն պահպանելով միայն որոշ ավանդական ծիսականություն։ Այդուամենայնիվ նրանցում շարժումների։

տրամադրությունը շարունակում է մնալ հանդիսավոր, ինչը մատնում է կատարվող տատանումների շարժական հիմքերի նախկին վեհասքանչ, սրբազան արմատները

4․Լորկե («Լյուլկէ», «Լորկը»), հայկական ծիսական պար։

«Լորկէ» անվանման մեկնությունը կարելի է բացատրել լոր թռչունի անվանումով (փաղաքշական՝ լորիկ)։ Ենթադրվում է, որ այն լորի պատվին կատարված տոտեմական պարերի վերապրուկ է։

«Լյուլկէ» կամ «Լորկէ» Թալինի տարբերակը կատարվում էր հարսանիքներում՝ հարսին հայրական տնից հանելու ժամանակ, և Վարդավառի տոնի ծաղկահավաքի ընթացքում (վերջին դեպքում պարում էին միայն աղջիկները)։ Այն կատարվում էր ուխտագնացությունների ժամանակ։ «Լորկէն» պատկանում է հին հայկական ծիսական պարերին, նաև երգ-պար է, և թեև քրդական տեքստ նույնպես կա, սակայն այն հայկական է։

Ոտքերի հարվածները «Լորկէ» պարատեսակներում գրեթե միանման են։ Կանգնում են կողք-կողքի, ձեռքերը բռնում ճկույթներով։ Տեղում 4 բարձրացող զսպանակներ անելուց հետո թեքվում են աջ և կատարում մեկ ծնկածալ, ապա դեպի ձախ և ծնկածալ։ Մեկ թռիչք կատարվում է աջ ոտքի վրա՝ ձախը թողնելով հետևում, ապա նույնը կատարվում է ձախ ոտքով։ Ապա կատարվում է քայլ աջ ոտքով դեպի աջ, ձախն անցնում է աջ ոտքի հետևից, կրկնում աջ ոտքի քայլը և ապա ձախը միանում աջ ոտքին։ Արագ մասը կատարվում է նույն կերպ, բայց թռիչքներով, իսկ աջ ու ձախ դարձումները վերածվում են հարվածների։ Աջ և ձախ ոտքերով առաջ ու ետ կատարվող թռիչքների փոխարեն նույնպես կատարվում են հարվածներ, սկզբից աջ ոտքով, ապա՝ ձախ, և թռիչքներով անցում է կատարվում։

5․ Կոմիտասի շորոր- Պարի ձայնագրությունը

Կոմիտասի գրառած 8 պարերից մեկն է

Շորոր, հայկական ժողովրդական պարաձև, որի հիմնական քայլերը կազմվում են մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելու՝ օրորվելու միջոցով։«Շորոր» նշանակում է ճոճումներ նազուտուզ անելով, սեթևեթելով, ծռմռվելով, ինքնագոհ կոտրատվելով։

Բռնվածքը ճկույթներով է, ձեռքերը պահվում են կրծքավանդակի բարձրությամբ։

  1. Երկու քայլ դեպի առաջ՝ սկսած աջ ոտքից
  2. Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
  3. Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
  4. Կրկնել 1-ից 3-րդ քալերը
  5. Գնալ աջ՝ ձախը խաչելով աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
  6. Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
  7. Կրկնել 5-րդ և 6-րդ քայլերը

Պարերգեր

7․Խամխամա- Պարի ձայնագրությունը 

Խամխամա, հայտնի է նաև որպես Խըմ-խըմահայկական ծիսական, ավանդական պար որը պատկանում է «երկու գնալ, մեկ դառնալ» պարերի ընտանիքին։ Պարը ծագում է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգից և ներկայիս կարգավիճակով վերականգնվել է ամերիկահայ պարի գիտակ Թոմ Բոզիկյան-Շեկոյանի կողմից։

Ըստ վերջինիս՝ «խամխամա» կամ «խըմ-խմա» պարը պարել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆրեզնո քաղաքում հաստատված հայ (Արևմտյան Հայաստանից՝ Վանից) գաղթականները[1]։

«Խամխամա» պարը հանդես է գալիս նույնանում պարերգի հետ մեկտեղմամբ։ Ստորև ներկայացված է ստեղծագործության բառերը․

Հեյ խամխամա, խամխամա,
Աղջիկ տեսա, խենթացա վայ,
Ես եմ առաջը, ինքը՝ երկրորդ,
Ջանալո, ջանալոյ, վայ ջանալո:
Հեյ խամ-խամա, խամ-խամա,
Աղջիկ տեսա, խենթացա վայ,
Ես եմ էստեղ, ինքը փախավ,
Ափսոս, ջանալոյ, վայ ջանալո:

8․Գյովնդ — Պարի ձայնագրություն

 

ԳՈւՆԴ,Գյոնդ, գովընդ, հայկական ժողովրդական մի շարք խմբապարերի ընդհանուր անվանումը։ Կատարելիս պարողները (երբեմն՝ չափազանց բազմաթիվ) դասավորվում են կողք-կողքի և շարժվում շատ դանդաղ (այս պատճառով հաճախ անվանվում է «ծանդըր»)։

Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին[1]:

Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում։

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

 

9- Թամզարա-

Թամզարա, բուն հայկական հարսանեկան երգ-պար։ Այն պարել են շատ, հայկական բնակավայրերում։ Գրառվել է 17-ից ավելի տարբերակ, սակայն գրառման ժամանակ պարը ցուցադրողներից ոչ ոք անվան ծագումը չի կարողացել բացատրել։

Ըստ Կոմիտասի՝ «Թամզարան» հարսանեկան երգ-պար է, որտեղ գլխավոր դերը վերապահվել է պարբաշուն (պարագլուխ) ու պարապոչին։ Իսկ հարսն անպայման կանգնում էր կնքահոր կողքին։

«Թամզարա» պարատեսակը պատկանում է երկու գնալ, երկու դառնալ կամ վերադառնալ պարաընտանիքին։ «Թամզարայի» տարբերությունը երկու գնալ, երկու դառնալ պարաընտանիքից այն է, որ այս պարատեսակը երկարում է ևս երկու հաշվով՝ դեպի ձախ տեղաշարժող, վերադարձնող երկու շարժումով։ Իսկ պարը վեցի փոխարեն ունի միավոր ութ հաշիվ և շարժում։

Աշխատություններում գրառված «երկու գնալ, երկու դառնալ» պարատեսակներն իրենց շարժումներով այնքան էլ նման չեն։ Սրանց մի քանի տարբերակներում, որոնք էլ հենց կոչվում են «Թամզարա», դեպի ձախ տեղաշարժերի փոխարեն տեղի է ունենում մարմնի ծանրության մի քանի տեղափոխում ձախ, ապա աջ, ապա կրկին ձախ։

Ձեռքերը բռնելու մի քանի տարբերակ կա՝ ճկույթներովափերով («բարև բռնած»), իսկ երբեմն նաև ուսերից։ Երաժշտական չափը 9/8=4/8+5/8, որն էլ ստեղծում է ձեռքերի ճոճումների և ոտքերի շարժումների ոչ համաչափ ռիթմ։

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s