Ինքնամեկուսացման շաբաթվա ամփոփում

 

Երևանը գարնանը ամենագեղեցիկն է ՝ ծաղկած ծառերով, գողտրիկ սրճարաններով, ամենագեղեցիկ լուսաբացերով և մայրամուտներով։ Գարնանը ես սիրումեմ ճամփորդել, այցելել  իմ սիրելի վայրերը և

ընկերներիս հետ կազմակերպել երևանյան թափառումներ, սակայն այս տարի իմ գարնանային առօրյան ընթացավ միանգամայն այլ կերպ։

Ինքնամեկուսացման առօրյաս կազմակերպում եմ ըստ իմ աշխատաժամանակի։

91532365_2948821548490207_6706307157408612352_n

Գարնանային ինքնամեկուսացումը միգուցե անտանելի լիներ եթե չլիներ իմ ամենահավատարիմ ընկերը՝ Լեոն։ Նա այն գլխավոր <<մեղավորն>> է, որի շնորհիվ ես կարողանում եմ վայելել երևանյան գեղեցիկ լուաբացերն ու մայրամուտները։ Մենք սիրում ենք միասին քայլել, խաղալ մեր սիրելի թաղամասում, սակայն այն այդքան էլ մարդաշատ չէ որքան եղել է իմ ողջ կյանքում։

 

 

 

Առավոտյան զբոսանքից հետո, փորձում եմ զարգացնել խոհարարական հմտություններս՝ միգուցե հետագայում պետք գա։  Նախաճաշից հետո նախապատրաստվում եմ սովորողներիս հետ հանդիպմանը՝ ստուգում եմ էլ․ հասցեն, հարապարակում եմ նյութերն ու պատրատսվում տեսազանգին։ Երաժշտության դասին դիտում են տեսաբացիկները, քննարկում երգերը, կարոտներս ենք առնում, կիսվում ենք տպավորություններով՝ կարծես բոլորս  մեկ տան բնակիչ լինենք։

Կարևոր մասն է կազմում նաև ինքնակրթությունը։ Երևի գիտեք, որ ես սովորում եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում և ամեն օր ունեմ առցանց պարապմունքներ, որոնք օրս ավելի հավեցած և օգտակար են դարձնում։

Ամբողջ օրը տանը գտնվելը հնարավորություն է տալիս ավելի շատ հետևել ճիշտ սննդակարգին, կարքի բերել դարակներդ և մտքերդ, կարոտել և վերաարժևորել կյանքիդ կարևոր պահերը։

Ահա և ժամը 17։30-ն է։ Ամեն օր այդ ժամին ունենում ենք մասնագիտական խմբերով սեմինարներ։

Այս շաբաթ 19։00 ավելի զատկական և երաժշտական էր, քան երբևէ, քանի որ իրականացում էինք Զատկական երգերի ընտանեկան ֆլեշմոբը։
Հրապարակվում էր օրվա լավագույն ելույթները և ագզային երգ ու պարով ողողվում էր ամբողջ ֆեսյբուքը։

Ֆլեշմոբի արդյունքները՝ այստեղ։

Օրվա մեծ մասը, անկախ իմ կամքից,անց եմ կացնում համակարգչի դիմաց և այդ ամենից կտրվելու լավ պատճառ է ընթերցանությունը։ Ավարտեցի Սյունե Սևադայի <<Կախվածությունը>>, իսկ այժմ կարդում եմ`Михаил Александрович Лабковски “Хочу и буду: принять себя, полюбить жизнь и стать счастливым” գիրքը, որը տարբերվում է նախկինում ընթերցածս մոտիվացիոն գրքերից , ավելի գիտական և օգնում է որոշակիորեն այլ հայացքով տեսնել շուրջդ կատարվող ամեն բան։

Տեսակապը լավ հնարավորություն է կարոտը մի փոքր մեղմացնելու, բայց բոլորս էլ մեկ բան ենք ցանկանում՝ շուտ վերադառնալ դպրոց և  մեր սեբաստացիական ջերմ  գրկախառնությամբ առնել կարոտը։

Հուսամ ինքնամեկուսացումը  կտա իր օգուտը և բոլորս կլինենք առողջ և միասին։ Ահա այս շաբաթվա փոքրիկ ամփոփումը։

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s