Առցանց ուսուցում․ վերլուծություն

Մարտի 2-6-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն անցել էր կրթության առցանց ռեժիմին, երկրում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում։ Այժմ կփորձեմ որոշակիորեն վերլուծել երաժշտություն առարկայից առցանց ուսուման դրական և բացասական կողմերը, առավելություններն ու թերությունները։

Որպես առավելություն կնշեմ այն փաստը,որ սովորողը կարող էր տանը, իրեն հարմար պայմաններում յուրացնել նյութը՝ ունկնդրման միջոցով, տեքստի յուրացմամբ և տեսագրությամբ։

Առցանց ուսուցման արդյունքում իրականցրեցինք ընտանեկան նախագծեր և այս ամենի դրական կողմն այն էր որ սովորողը ոչ միայն յուրարցրեց նյութը այլ սովորեցրեց իր ընտանիքի անդամներին, ընկերներին և գործընթացը օգտակարից բացի նաև դարձավ հաճելի։

Մարտի 2-6-ին մի քանի նախագծեր իրականացվեցին դպրոց պարտեզում՝

Մասնակից ընտանիքների ընդհանուր թիվը 80-ն էր։

Կփաստեմ, որ մասնակցության թվով ամենաշատ աշխատանքները ստացա Խաղերգերն ընտանիքում նախագծից    ։     1-3-րդ դասարանների շրջանակում

Այս ուսումնական գործընթացը նաև հնարավորություն տվեց պարզելու, թե որ երգն ու խաղերգն է առավել շատ սիրվել սովորողների կողմից և թե ինչ կերպով է յուրաքանյչյուրն այն ներկայացնում։

Բացասական կողմերից կնշեմ այն որ տեսագրելը ներբեռնելը որոշակիորեն դժվարեցնում են աշխատանքը և ինքնուրույն կատարել այս ամենը որոշ սովորողներ դժվարանում են։

Որոշ սովորողներ գյուղում լինելու հետևանքով չէին կատարել առաջադրանքը, կամ տեխնիկական խնդիրների պատճառով։

Երկրորդ բացասական կողմը կնշեմ այն, որ մյուս առարկաների ամենօրյա հանձնարարությունների արդյունքում որոշ սովորողներ այս ամենը անել չեն հասցնում

Կան սովորողներ որոնք կաշկանդվում են տեսախցիկի առաջ հանդես գալուց, առցանց ուսուցումը կարող է նպաստել կոմպլեքսներից ձեռբազատվելուն։ 

Ընդհանուր առմամբ արդյունքները գոհացնող են և հուսամ հաջորդ նախագծերին առավել շատ կլինի մասնակցությունը։

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s