Աշխատանքային գործիքները և գործընթացները ազգային երգերում․ առցանց աշխատանք

Աշխատանքային երգեր․ նախագծով կշարունակենք առցանց ուսուցումը

Առաջադրանք 1՝

Սովորիր ստրև նշված երգերը, տեսագրիր միայնակ կամընտանիքիդ անդամների հետ

Առաջադրանք 2՝

Գտիր տեղեկատվություն քաղհան աշխատանքային գործընթացի , գութան, արոր, թեշիկ, խնոցի, գործիքների, ջրաղացի մասին համացանցից, ընտանքիքի անդամների, տատիկներից պապիկներից և տեսագրությամն մեջ մի փոքր պատմիր այդ մասին՝ ե՞րբ էին անում, ո՞րտեղ, ի՞նչ նպատակ ուներ

Առաջադրանք 3՝

Այս տեսանյութը ձեզ ամփոփ տեղեկություն կտա հացի արարման և նշանակության մասին
Դիտիր այս տեսանյութը և հակիրճ ներկայացրու քո բլոգում պատումի կամ տեսանյութի տեսքով

 

 

1․Քաղհան — երգի ձայնագրությունը

Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը ցորեն ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:
Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:

2. Քաղհան կանեմ հո՝ բարով,
Յար, նայ…
Տոլմա կեփեմ բիբարով,
Սոնա յար…
Աշնան անի լավ օրեր՝
Յար, նայ…
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար…

2․ Քաղհան- Ջավախքի շրջան

 

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Նանոր ըսելու եկա
Խնձոր տանելու եկա
Հոմ խնձորի դարդը չեմ
Յարիս տեսնելու եկա։

Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Հոփ-հոփ թռնիլս կուգա
Թռնել պարելս կուգա
Շեկ աղջիկն եկավ անցավ
Բռնել պագնելս կուգա։
Քաղհան կանեմ նուբարով
Յար նանայ նանայ նայ
Տոլմա կեփեմ բիբարով
Յար նանայ, նանայ նայ։ 2 անգամ

Կրկնողության նյութեր

Կրկնիր նախորդ շաբաթվա երգերը 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s