Աշխատանքային երգերի առցանց ուսուցում․ նախագիծ

Մասնակիցներ՝  4 և 5-րդ դասարաններ

Առաջադրանք՝ Ունկնդրել և սովորել տրված աշխատանքային երգերը,  ձայնագրել տեղադրել ձեր բլոգերում և ուղարկել seda.tevanyan@mskh.am  Էլ. հասցեին։

1․Թեշիկ մանելու երգ- ձայնագրություն

Առեց թեշին,
Քսեց փեշին,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Բարվան կաշի,
Շըմշատ թեշի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Շընեռթն արծաթ,
Թեշին՝ քանց վարդ,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:


Պոչը կախ ի,
Թեշին չարխ ի,
Նարգիզը.
Քըստը ֆը՜ռռ,
Քըստը ֆը՜ռռ:

2․ Գարնան գութան — Ձայնագրություն

Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը ցորեն ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:
Ամառն եկավ, քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ:

2. Քաղհան կանեմ հո՝ բարով,
Յար, նայ…
Տոլմա կեփեմ բիբարով,
Սոնա յար…
Աշնան անի լավ օրեր՝
Յար, նայ…
Բամբակ քաղեմ նուբարով,
Սոնա յար…

Կրկնողության նյութեր

3․Հոյ  Նարե-Ձայնագրություն

Հոյ Նարե, հոյ Նարե
Ճախրակի ոտ փշատ էր,
Հոյ Նարե, հոյ Նարե
Ճախրակ մանոկ շիմշատ էր։

Հոյ Նարե, հոյ Նարե,
Ճախրակի ոտ սալոր էր,
Հոյ Նարե, հոյ Նարե
Ճախրակ մանող կլոր էր։

Հոյ Նարե, հոյ Նարե,
Ճախրակի ոտ բարդի էր,
Հոյ Նարե, հոյ Նարե,
Մանողի հոտ վարդի էր։

4․Հոպ մարալ- ձայնագրություն 

Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը փուշ ի.
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողը ղուշ ի:

2. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը ուռ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողը ծուռ ի:

3. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը տանձ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանող կուտան ձի:

4. Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակի ոտը նուշ ի,
Հո՛պ, մարալ, հո՛պ, մարալ,
Հո՛պ, մարալ ջա՜ն,
Ճախրակ մանողն անուշ ի:

 

4․Լանջի հողին

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,

Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

5․ Խլբանե— երգի տեքստ բացարություն

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s