Տյառնընդառաջը Արևմտյան դպրոց-պարտեզում

Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տյառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը: Տյառնընդառաջի ծեսը Արևմտյան դպրոց-պարտեզում  Օր՝ փետրվարի 14 Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի դասավանդողներ, սովորողներ, ծնողներ, հյուրեր․․․ Սկիզբ ՝ 11։00 Ծրագրում՝ 1․ Միասնական ընթերցանություն՝ ՏԵՐՆԴԵԶ Բոց ու կրակ, վերն՝ արեգակ, Այրենք, վառենք՝ չարը մարեք, Հանդ ու դաշտում մոխիր ցանենք, Բերքը առա՜տ–առա՜տ անենք: Նորապսակ, ահել–ջահել Խարույկին տան փորձանք պահեր, Խաղեր կանչենք, շուրջպար պարենք, Մեր մեծերի ծեսը պահենք: Ով մեկն ունի՝ հազար անի, Մեր աղանձը մեզ սատարի, Բարիքն Մասիս սարը հասնի, Տերնդեզը բարին բերի: 2․Միասնական պարերգ՝ Տերընդեզ Տերընդեզ, դարմանը կես, Առ հաց … Շարունակել կարդալ Տյառնընդառաջը Արևմտյան դպրոց-պարտեզում