Խլբանէ

Լե, լե, լե, լե, խըլբանե ,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Խըլբո թըվանք չը բանե,

Մամուս քարման չը մանե։

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Պապուս գութան խափան է,

Եզներ արձկած, չըն բանե:

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Լե, լե, լե, լե, խըլբանե,

Շորվեն հարտն ի, չըն տանե,

Անոթի ին, չըն բանե։

Խլբանե — ղալբ, կեղծ, խարդախ, անազնիվ:

Թըվանք — հրացան:

Քարման — խաչաձև փայտե թևերով հարմարանք բուրդ և մազեղեն մանելու համար:

Շորվա — Մսով կամ յուղով (ձեթով) ու բրնձով (ձավարով) ապուր:

Անոթի — քաղցած:

Խնուսի հայությունից ավանդված պարերգ է:

«Խըլբանե» բառն ավելի հաճախ հանդիպում է «ղալբ» ձևով և նշանակում է խարդախ, անազնիվ: Բանն այն է, որ երգի հերոսը չի սիրում աշխատել, ծույլ է և ամեն պատճառ բերում է, որպեսզի խուսափի անգամ ամենաթեթև աշխատանքից: Նա որսի չի կարող գնալ, որովհետև հրացանն անսարք է և չի կրակում, թել մանել չի կարող, որովհետև տատից մնացած թել մանելու սարքը՝ քարմանը փչացել է, հողը վարել նույնպես չի կարող, որովհետև պապից մնացած գութանն է շարքից դուրս եկել և հնարավոր չէ դրանով աշխատել. մանավանդ որ եզներն էլ արձակած են, լծված չեն: Այդպես էլ հանդում ու արտում մշակներն այլևս «չեն աշխատում, որովհետև քաղցած են մնացել և մեկը չկա, որ նրանց շորվա՝ մսով ու բրնձով ապուր տանի», — բողոքում է մեր անազնիվ անբանը:

Այսպիսով, այս ալարկոտ մարդը ոչ միայն ինքը չի աշխատում, այլև անգամ չի օգնում մյուսներին, որ գոնե նրանք աշխատեն և օրվա կեսն աշխատելուց ուժասպառված ու քաղցած չմնան: Այս պարերգով հայ մարդը ծաղրում է ծուլությունը՝ աշխատավոր մարդու թշնամուն, ցույց է տալիս դրա վատ հետևանքները, թե ինչպես կարող է նախնիներից ստացած ժառնգությունը, կարողությունը փչանալ, ժանգոտվել ու դառնալ անպետք խոտան, եթե ընկնում է ծույլ ժառանգի ձեռքը, թե ինչպես կարող է մեծերից ստացած տնտեսությունը արագ կերպով քայքայվել՝ երկար ժամանակ արժանանալով անխնամ վերաբերմունքի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s