Ավանդական խոհանոց․ Խորիզով գաթա
Արևմտյան դպրոցի ճամբարականները միշտ մեծ ոգևորությամբ են սպասում խոհանոցային գործունեությանը։ Ճամբարականների հետ քննարկեցինք և որոշեցինք թխել ավանդական խոհանոցի ամենատարածված քաղցրավենիքներից մեկը ՝ խորիզով գաթա։ Ավանդական խոհանոցի ընտրությունը պատահական չէր․ չէ որ մեկնարկել է Ազգագրական փառատոնը, իսկ ավանդական խոհանոցը ազգագրության ամենակարևոր և ամենահամեղ մասն է կազմում։ Նախ քննարկեցինք բաղադրությունը, գնեցինք անհրաժեշտ բաղադրիչները և գործի անցանք։ Մեզ օգնության եկավ մեր սիրելի Ընկեր Անուշը, որի համար շա՜տ- շա՜տ շնորհակալ ենք։ Արևմտյան դպրոց-պարտեզի խոհարաների արկածները դիտեք ստորև Շարունակել կարդալ Ավանդական խոհանոց․ Խորիզով գաթա