Ջավախքի շրջանի երգերի շարք

«ՁՄԵՌԱՅԻՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ» 2020-ի շրջանակներում Արևմտյան դպրոցը ընտրել է Ջավախքի տարածաշրջանը՝ իր երգ ու պարով, խոսք ու խաղով և իհարկե  համեղ-համեղ ուտեստներով։

Ջավախի շրջանի այս երգաշարը աշխատանքայինսիրային պարերգերի շարք է։ Աշխատանքային յուրաքանչյուր գործընթաց ուղեկցվում էր, որևէ երգով։ Ամեն աշխատավոր այդ երգի մոտիվը վերցնելով ավելացնում էր իրենը՝ պատմելով իր կյանքի առօրյայի, սիրո, խդիրների և այլնի մասին։

 

Կանու յայլեն

Կանու* յայլեն բլել է,
Յարս մեջը քնել է,
Ձեն կուդամ ձեն չի առնե,
Մագյամ* ինձեն ջորել է։

Ղարսա ջուրը պաղել է,
Ղամեն* ձեռըս տարել է,
Շեկ մազավոր աղջիկը,
Խելքս գլխես տարել է։

Աչքս գցել եմ սարին,
Ոտքս տվել եմ քարին,
Աստվածներդ օր սիրեք,
Բան մի ըսեք իմ յարին։

Ապուր եմ եփել աղի,
Ուտողի սիրտը դաղի
Ես ու դու իրար սիրենք,
Թող դուշմանը* կատաղի։

—————————————-

Աղջիկն եկել պար կուզե
Մարքըրիտե շար կուզե
Հլը պաքմ չտված
Ինձեն անգիր քար կուզե։

Կարմիր գինին ջամով է,
Պզդիկ աղջիկ համով է․․․

Ջաղցին դուռը տաշած է
Աղջի թուշը պաքած է․․․․

Էրկան արտը գարի է․
Նշանվելու տարի է․․․․

ԿանԼեռնյին բնակավայր Կարինում
ՄագյամԴու մի ասա, փաստորեն
ջորելխռովել
ՂամենՂամաՑուրտ
Խալխօտար
Դուշմանթշնամի

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s