Ջավախքի շրջանի երգերի շարք

«ՁՄԵՌԱՅԻՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ» 2020-ի շրջանակներում Արևմտյան դպրոցը ընտրել է Ջավախքի տարածաշրջանը՝ իր երգ ու պարով, խոսք ու խաղով և իհարկե  համեղ-համեղ ուտեստներով։ Ջավախի շրջանի այս երգաշարը աշխատանքային—սիրային պարերգերի շարք է։ Աշխատանքային յուրաքանչյուր գործընթաց ուղեկցվում էր, որևէ երգով։ Ամեն աշխատավոր այդ երգի մոտիվը վերցնելով ավելացնում էր իրենը՝ պատմելով իր կյանքի առօրյայի, սիրո, խդիրների և այլնի մասին։   Կանու յայլեն Կանու* յայլեն բլել է, Յարս մեջը քնել է, Ձեն կուդամ ձեն չի առնե, Մագյամ* ինձեն ջորել է։ Ղարսա ջուրը պաղել է, Ղամեն* ձեռըս տարել է, Շեկ մազավոր աղջիկը, Խելքս գլխես տարել է։ Աչքս գցել եմ սարին, Ոտքս տվել եմ քարին, Աստվածներդ օր … Շարունակել կարդալ Ջավախքի շրջանի երգերի շարք

Ճամփորդություն դեպի «Սառցե թագավորություն»

Հունվարի 14-ին Արևմտյան դպրոցի ճամբարականների խմբով, ձմեռային մարզական խաղերի շրջանակում, ճանապարհ ընկանք դեպի «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»։   Սովորողները յուրահատուկ ոգևորվածությամբ էին ասյօր եկել՝ չէ որ սահելու և ուրախանալու էին ընկերների հետ։ Օրը սկսեցինք շրջապատի խնամքով, սպորտով և ինտելեկտուալ խաղերով։ Վերցրեցինք անհրաժեշտ իրերը, որպեսզի սահելուց չմրսենք, և ճանապարհ ընկանք։ Այն սովորողները ովքեր գիտեին սահել մեծ ոգևորվածությամբ օգնում էին անփորձներին։ Կարող եմ ասել, որ բոլորը հաղթահարեցին այս դժվար բայց միաժամանակ հաճելի փորձությունը։ Մեր գեղեցիկ օրվա մասին Ձեզ կպատմի տեսանյութը․․․   Սովորողների պատումները օրվա մասին՝ Նորայր Գևորգյան Շարունակել կարդալ Ճամփորդություն դեպի «Սառցե թագավորություն»