Շունն ու Կատուն․ Երաժշտական մյուզիքլ

Օր՝ Դեկտեբերի 16

Ժամ՝ 13:30

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Երաժշտության սրահ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ․․․

Ծրագրում՝

  • Միասնական պար՝ Կոմիտասի շորոր
  • «Շունն ու կատուն»  երաժշտական ներկայացում- 4-րդ դասարանցիներ

    ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

    I

    Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
    Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
    Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
    Ճանկել էր մի գառան մորթի:

    Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
    Կատվի կուշտը տարավ մորթին:

    — Բար’ աջողում, ուստա Փիսո,
    Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
    Ա՛ռ էս մորթին ու ինձ համար(Երգում ենք․ <<Զուլո>>- ի մեղեդիով)

    Մի գդակ կարի գըլխիս հարմար:
    Վարձիդ համար միամիտ մընա՛,
    Համա-համա շատ չուշանա:

    — Աչքիս վըրա, քեռի Քուչի,
    Մի գըդակ ա, հո մի քուրք չի․(Մոկաց շուկեն-ի մեղեդիով)

    Քու թանկագին խաթեր համար
    Ուրբաթ օրը համեցեք տար:
    Փողի մասին ավելորդ ա,
    Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
    Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

    Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

    Ուրբաթ օրը քեռի Քուչին`
    Ուստից առաջ` բաց-բաց կուճին
    Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
    Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

    — Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
    — Մի քիչ կացի, հրես կերևա:

    II
    Ուստեն եկավ քուրքը հագին,
    Շանը տեսավ, բեղի տակին
    Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

    Ու մուշտարու վըրա թընդաց.
    — Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
    Չես թող անում մի շունչ քաշեն.
    Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
    Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:(Կաքավիկի մեղեդիով)

    — Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,(Երնեկ ես ծառ էղնեիի մեղեդիով)
    Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
    Փող եմ տըվել, վախտին կարի,
    Թե չէ` ասա, էգուց արի:
    Համ ասում ես, համ չես կարում,

    Համ խոսում ես, վըրես գոռում,
    Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
    Քանի, ախպեր, գընամ ու գամ…
    Ասավ Քուչին ու նեղացած
    Վերադարձավ գլուխը բաց:

    III
    Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
    Էս անգամը դիպան իրար.
    Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
    Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
    Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

    Բանը հասավ դիվանբաշուն:
    Շունը մինչև գընաց, եկավ,
    Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
    Գըլուխն առավ ու մի գիշեր
    Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

    IV
    Էն օրվանից մինչև օրս էլ
    Շունն էս բանը չի մոռացել,
    Մըտքում հըլա դեռ պահում ա,
    Որտեղ Կատվին պատահում ա,
    Վեր ա թըռչում, վըրա վազում,

    Իրեն մորթին ետ ա ուզում.
    Իսկ սևերես Կատուն հանկարծ
    Ետ ա դառնում ու բարկացած
    Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
    Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

  • Միասնական երգ-Երևան բաղ եմ արել
  • Միասնական ընթերցանություն- Մեր ուխտը
  • Երգ՝  Էս առուն
  • Միասնական պար՝ Լաչին

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s