Ամանորի ծես․ նախագիծ

Ամանորը կամ Նոր տարին ամենատարածված և սպասված տոնն է եղել հայոց մեջ։ Արևմտյան հատվածում ապրող հայերը մեծ մասամբ նշում էին Նավասարդ կոչված տոնը, որը ժամանակագրորեն ընդգրկում էր օգոստոս 11 -սեպտերմբերի 9-մ ընկած հատվածը, սակայն 19-րդ դարից սկսած մասնավորախես Հայաստանի արևելյան հատվածներում սկսեցին մեծ շուքով տոնել նոր տարին, որը նշվում էր Հունվարի 1-ին։

Նոր տարին հայկական տարբեր շրջաններում տարբեր անվանումներ ուներ՝ Ամանոր, Տարեմուտ, Տարին գալուխ, Կաղանդ, Կաղինդ և այլն։ Կախ և Կաղ բառերը բացատրվում են,որպես այդ գիշեր կախ տված մրգերը տուն բերելու, երդիկից գուլպայով նվերներ կախ տալու օր։ Նոր տարու ամենակարևոր և ամենակենտրոնական դետալը տոնածառն էր։ Տարբեր շրւջաններում տոնածառը տարբեր կերպ էին պատկերացնում և զարդարում։ Որոշ վայրերում որպես տոնածառ օգտագործվում էր ձիթենու հաստ ճյուղը, որը մարդիկ զարդարում էին իրենց իրերով և տանտերը տանում էր եկեղեցու օրհնելու։

Բարեբեր իմաստ ուներ հասկերից պատրաստված ծիսական ծառը, որը նույնպես զարդարվում էր տարբեր չրերով, ծիսական և չարխափան տարրերով։

Ամանորի սովորույթները խմբավորվում էին հետևյալ երևույթների մեջ՝

  • բնակարանը, բնակավայրը, մարդու հոգին և մարմինը մաքրելը, հարդարելը
  • ծիսական ուտեստ
  • ծիսական այցելություններ
  • բախտագուշակություններ
  • հաջողությունը երաշխավորող և չարխափան ծեսեր, ծիսական մաղթանքներ, օրհնանքներ
  • ծիսական երգեր, պարեր

Նոր տարվա համահայկական սովորություններից կարելի է առանձնացնել ծիսական շրջայցերը ՝ երգերով, պարերով, բարեմախթանքներով և ասիկներով։ Երիտասարդները շրջում էին դռնեդուռ, բռնոմ էին շուրջպարեր, երգեր , որոնք պարունակու մէին բարեմախթանքներ։
Պետք է նշել որ այդ երքերը կատարվում էին տեղական բարբառներով և եթե ուշադիր լինենք տեքստային հատվածին ապա պարզ կդառնա տարածաշրջանը, ուտեստները և ավանդույթները։

Օրինակ՝

 

Կըտեր հողը խնգան փոշի
Ծոցը վրեն ծալած ոսկի,
Դուռը վրեն փերթ ըրեքնակ
Կտեր վրան բոլոր լիսնակ,
Տան սները կերոններ,
Ոսկե կամար գերաններ․․․․

Մինը՝ չարի, մինը՝ բարի,
Չարինը՝ ընդի, բարինը՝ ըստի,
Բարին վեր գա, ձեր հետ նստի,
Բարով թող գա ձեր նոր տարի,
Մուրազներուդ չիմ կատարի,

Ձեր տուն մտնու հազար բարի,
Աճար,ցորեն, կորեկ, գարի,
Լիքը հորեր շատ ունենաք
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով։

Լոռի

 

Տարբեր տարածաշրջաններում նմանօրինակ տեքսերը երգերը ուենեին իրենց տարբերակները։
«Ծիսական երգեր, բարեմաղթանքներ»,

«Ծիսական գուշակություններ», 

«Ծիսական շրջայցեր, կրակի և ջրի օրհնություն»:

Ամանորի ծես․ նախագիծ

Նպատակ՝

  • Ճանաչել ծեսը
  • Սովորել ծեսին բոնորոշ, երգերը, պարերը, բարեմախթանքները և այլն
  • Դառնալ ծեսի կրողը և փոխանցողը

Խնդիրներ՝

  • Ծանոթանալ ծեսի պատմությանը և առանձնահատկություններին
  • Պատրաստել ծիսական չարխափաններ, շրխկաններ
  • Սովորել ծսիական երգերը, պարերգերը, պարերը՝ ըստ տարիքային առանձնահատկությունների

Մասնակիցները՝ նախայրթրանի և կրտսեր դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր․․․

Ընթաղցքը՝

Կրտսեր դպրոցի դասավանդողները, դաստիարակները ընտրում են առկա նյութից համապատասխան ծիսական բաղադրատոմսեր, հատվածներ: Իրագործման փուլում միանում են  երաժշտության, տեխնոլոգիայի դասավանդողները:

Աշխատանքի ծավալը և ժամանակացույցը՝

Նախագիծը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 27-ը։

Արդյունքում սովորողը կդառնա՝

  • Ծեսը ճանաչող
  • Ծեսը կրող և փոխացնող
  • ծեսին նոր կյանք հաղորդող

Այլ օգտակար  նյութեր՝

Ընկուզախաղեր՝

Օգտագործված նյութեր՝

Հրանուշ Խառատյան— Հայ ավանդական տոներ

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s