Նոյեմբերի 16-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում նշվում էր արդեն ամենամյա դարձած Հարիսայի ծեսը։ Եփվել էր ավանդական հարսիան, բացվել էին թթվի և գինու կարասները, կրթահամալիրը լի էր հյուրերով, ծնողներով և սովորողներով։
Օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, որտեղ կատարվեց Հարիսայի օրհնության ծես, որից հետո սովորողների, ծնողների և հյուրերի խմբերը շարժվեցին կրթահամալիրի դպրոցներ ճաշակելու սիրելի հարիսան։
Միասին երգեցինք, պարեցինք, համտեսեցինք մեր սիրելի հայկական ուտելիքը։ Եվ վստահ կարող եմ ասել, որ մարդիկ պահպանելուց բացի կարող են ստեղծել իրենց տոնական օրերը և դարձնել դրանք ավելի շատ և առավել հետաքրքիր։
Սոնա Փափազյանի տեսանյութը առավել մանրամասն ձեզ կպատմի մեր գունեղ օրվա մասին։
Ուղիղ միացումներ՝
Արմինե Գոգինյանի էջից