Աստղազարդ ծննդյան տոն

Օրը՝ Նոյեմբերի  21

Ժամ՝ 15:15

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Մարմարյա սրահ

Մասնակիցներ՝ մայրիկներ, բալիկներ, սովորողներ,  դասավանդողներ, հյուրեր․․․

Համակարգող՝ Սեդա Թևանյան

Պատասխանատուներ՝ երաժիշտներ, դաստիարակներ, ծրագրի ղեկավարներ

Ծննդյան տոնի երաժշտական ծրագիր․ 

Խաղերգեր՝

 

  • Միասնական խաղերգ- «Թռնոցի»․ միասնական խաղերգ․ դիմավորում Աստղիկին
  • Շնորհավորական խոսք
  • Միասնական խաղ-թռնոցի
    Թռի, թռի, թիթեռնիկ,
    Եկեղեցու ծիծեռնիկ,
    Խաչ պատուհան կուտ քաղե,
    Ավազանի ջուր խմե:
    Վարդի դաստա խորոտիկ,
    Ռեհանի փունջ մորոտիկ,
    Քեզմեն առնեմ հոտհոտիկ,
    Իմ սիրունիկ աղունիկ:

  • Միասնական երգ- «Հոպ թռի»

    Օրհնանք ՝ Հացիկ, ջրիկ – կյանք երջանիկ:

  • Միասնական խաղ-թռնոցի

    Ճիվու, ճիվու, ճնճղիկ,

    Թռավ, գնաց առվի եզրիկ,
    Կերավ կուտիկ,
    Խմեց ջրիկ,
    Թռավ մտավ Աստղիկի ծոցիկ:

  • Միասնական խաղերգ- «Կոտ ու կես»
  • Միասնական խաղ-թռնոցի․

    Կլորիկ ու թմբլիկ եմ,
    Պստլիկ ու ճստլիկ եմ,
    Քիթս պուճուր–պուճուրիկ է,
    Աչուկներս սևուլիկ են,
    Կա՞ ինձ նման սիրունիկը:
    Չկա, չկա, չկա:

  • Միասնական երգ- Սար սար

    Օրհնանք ՝  Աստծո աջը գլխիցդ անպակաս լինի:

  •  Խնոցի- ասերգ

    — Խնոցի,
    — Հարոցի.
    Թանը հանի` քամեցի,
    Սրսուռ չորթան շինեցի,
    Եղով ապուր եփեցի,
    Պետոն ուզեց` տփեցի:
    Երգ․
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի,
    Ունկդ բարակ, խնոցի,
    Մեջդ կարագ, խնոցի:Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
    Փեսեն էկավ՝ տեղ չկա,
    Հարի, հարի, խնոցի,
    Մեջդ բարի, խնոցի:

    -Խնոցի, հարոցի, թանը` քեզ, կարագը` մեզ: 

  • Տո՜տ, տո՜տ, տո՜տ արա,
    Տոտիկներդ փոխ արա,
    Կանաչ խոտիկ փոխ արա:
    Միասնական խաղ-թռնոցի
  • Դասվարների պար-շնորհավորանք՝ «Թաշկինակներով պար»

    Բարեմաղթանք՝ 
    Ոտքդ քարին չդիպչի, երկար արև քեզ:
  • Հա թռի, թռի, թռցնեմ,
    Չիր ու չամիչ կերցնեմ,
    Մեղր ու կարագ կերցնեմ,
    Աղբյուրի ջուր խմցնեմ,
    Հա թռի, թռի, չուր ի լուս,
    Պապեն գիկա կենա դուս:
  • Դաստիարակների և դասավանդողների միասնական պար «Յալլի»

  • Ծիլ, ծիլ, ծիլծիլա,
    Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,
    Պստի պապը տուն կուգա,Չամիչ ուտելեն կուգա,
    Ճանճը տզզալեն կուգա,
    Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

     

  • Միասնական խաղերգ «Կոտ ու կես»

  • Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,
    Փլավ կեփենք պուտուկներով,
    Գդալ չկա, շերեփ չկա,
    Մենք էլ կուտենք մատիկներով:Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
    Չալ խնձորիկ, փշատիկ,
    Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
    Ծկլակտուց, ծկլամերիկ,
    Կուտ ուտի, կուտման ուտի,
    Ծակ շերեփով ծիկրակ անի:
  • Միասնական երգ՝ Ծափիկ ծափիկ Ծիրանի

  • Ֆոլկ բենդ՝ Նելի Փիլոյան և ընկերներ
  • Ատամհատիկի ասիկներ
    Ատամ, ատամ,
    Իմ կաթնատամ,
    Դու շուտ արի՛,
    Գալըդ բարի՜,
    Իմ լավ  ատամ.
    Ես քեզ կըտամ
    Չամչով փլա՜վ,
    Հնդու խուրմա,
    Տանձ ու խնձոր
    Մի՜շտ, ամեն օ՜ր
    Փըստա՜, բադա՜մ,
    Էլ ո՜ր մեկի
    Անունը տամ,
    Իմ լավ ատամ:
  • Միասնական պարերգ՝ Նախշուն կաքավ կաքավիկ
  • Տոնական պար՝ «Ակներ»․ Աննա Երիցյան և ընկերներ

  • Մարզական հրավառություն․ գլուխկոնծիաշար
  • Միասնական պար՝ Բուլուլ
  • Ծիսական հյուրասիրություն․ պատասխանատու Մխիթար Սեբաստացի կրթահամլիրի քոլեջ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s