«Հանրակրթական կամուրջներ»․Թեհրան

Իրան՝ երկիր, որի մասին պատկերացումներս կարող եմ բաժանել երկու մասի՝ մինչ Իրան այցելելը և այցելելուց հետո։ Ավագ դպրոցի սովորողների հետ «Հանրակրթական կամուրջներ» նախագծով պետք է ճամփորդեի դեպի Թեհրան։ Երբ ստացա առաջարկը երկմտում էի, թե արդյոք պետք է գնալ, թե ոչ։ Իրանը ամենահարուստ մշակույթ ունեցող և ամենապահպանողական երկրի դիմագիծն ուներ ինձ համար, որը  կարծրատիպային կերպով է ներկայացվում ամբողջ աշխարհին։ Թեհրան ճամփորդելն ինձ համար շատ պատասխանատու էր, բայց ի վերջո ընկանք ճանապարհ։

Այնտեղ կապ էինք հաստատել «Արարատ» կազմակերպության հետ և համագործակցային- կրթական հնգօրյա ճամբար պետք է ունենայինք կազմակերպության սկաուտական խմբի հետ։ Ընդունելությունն արդեն իսկ փոխեց բոլոր կարծրատիպերը,  որոնք կային իմ մտքում։

Սեր, ջերմություն և հոգատարություն․ ահա այս երեք բառերը ամբողջովին նկարագրում են այն միջավայրը, որը տիրում է «Արարատ»-ում։ «Արարատ»-ը փոքրիկ Հայաստան էր Թեհրանի սրտում։

Ճամբարային այդ օրերը շատ հագեցած էին բոլորիս համար։ Օրվա ընթացքում հասցնում էինք թե՛ ճամփորդել, թե՛ երգել և պարել, թե՛ մարզվել։

Թեհրանի հայ համանքը իր ջերմությամբ միանագմից ներառեց բոլորիս, և օգնեց ճանաչել Թեհարանը հենց ներսից՝ իր սովորոություններով, մշակույթով, խոհանոցով, շփման նորմերով։ Չնայած գտնվում էինք իսլամական պետոոթյունում, սակայն շատ պաշտպանված էինք և շատ շուտ ինտեգրվեցինք այդ մշակույթին։

Թեհրանում անցկացրած օրերի ընթացքում այցելեցինք,քաղաքի այցեքարտը դարձած, մի շարք վայերեր՝

Գոլեսթանի պալատ,

This slideshow requires JavaScript.

Թաբիաթի կամուրջ

img_8064

Այցելեցինք տեղի հայկական դպրոցներ

This slideshow requires JavaScript.

 

Թեհրանի ամբողջական նկարագիրը տվող «Մեծ բազառ»

Հանդպում ունեցանք Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

img_8418

Հանդիպում ունեցանք նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանում, միասին աղոթեցինք և կատարեցինք շարականներ։

Շշմելու գեղեցիկ մշակույթ ունի Իրանը՝ իր զարդանախշերով, մզկիթների մանրակրկիտ օրնամենտներով, իրեն հատուկ ճոխ հարդարանքով։ Թեհրանի մարդիկ չափազանց հետաքրքրասեր են՝ մեզ պես։ Սիրում են իմանալ՝ ով է եկել իրենց քաղաք, ինչ նպատակով , ինչ ժամկետով։  Իրանը նման է իր ստեղծած խոհանոցին՝ թե հավանես կսիրահարվես անմնացորդ, եթե դուր չգա չեսցանկանա  մեկ անգամ ևս համտեսել։

Մեզ հնարավորություն ընձեռվեց նաև այցելելու Սպահան՝ Նոր Ջուղա, մեզ քաջ հայտնի արհեստներիի և արվեստնի քաղաք, որտեղ առաջնային դեր են ունեցել և մինչև այսօր էլ ունեն հայերը։

Այնտեղ ևս մեզ հյուրընկալեց  տեղի «Արարատ» միությունը։  Առաջին օրը ծանոթացանք «Արարատ»-ի սկաուտների հետ ունեցանք տարբեր թիմային խաղեր։

Չնայած մեկ օրը շատ քիչ էր այդ տարիների ստեղծած գեղեցկությունը վայելելու համար, մենք հասցրեցինք որոշակիորեն ծանոթանալ տեղի հայակակն վանական համալիրին, իրենց հայտնի հրապարակին և կամուրջներին։ Ունեցանք նաև միասնական երգի և պարի դասընթաց։

Այս ճամփորդությունը բացահայտեց Իրանի մեկ այլ կողմը՝ այն կողմը, որը հաճախ չեն բացահայտում, քանի որ չափից մեծ է հոգատարությունն ու «խանդը» իրենց երկրի հանդեպ։  Չնայած որոշ հակասությունների Իրանը իր ուրույն կերպարն ունեցող երկիր է, որը ոչ մի կերպ չի ենթարկվում աշխարհում տեղի ունեցող լճացման գործընթացին։ Հենց դա էլ իրեն դարձնում է առեղծվածային, գաղտնի և հետաքրքրական։

Իրան ես քեզնով տարվեցի, կհանդիպենք նորից անպայման․․․։

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s