«Խճանկարի արվեստ Կոմիտասով» Հայաստանի ազգային պատկերասրահում. նախագիծ

Հայաստանում Իտալիայի դեսպանատան համատեղ ջանքերով ՀԱՊ-ում բացվեց «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը: Հաշվի առնելով ցուցահանդեսի բացառիկությունը և հայ արվեստասեր հասարակության հետաքրքրություն վերջինիս հանդեպ Հայաստանի ազգային պատկերասրահը նախապատրաստել և իրականացնում է «Խճանկարի արվեստ» խորագրով ինտերակտիվ կրթական ծրագիրը:
40-60 րոպե տևողությամբ կրթական ծրագիրը նախատեսված է 4-11 տարեկան այցելուների համար: 10-15 անձից կազմված մասնակիցների խմբերը Հռոմեական խճանկարի ցուցադրությունում ծանոթանում են մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ են ստանում որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ են տարվում Հայ հին և միջնադարյան արվեստի հետ:
Զուգահեռաբար մասնակիցներին ներկայացվում է վերականգնողական (ռեստավրացիոն) աշխատանքի դերն ու նշանակությունը, խոսվում է հուշարձանների պահպանման կարևորության մասին:
Այնուհետև մասնակիցները տրամադրվող նյութերով (գունավոր քարեր, ներկեր, պլաստիլին) փորձում են պատրաստել Գառնու տաճարին կից գտնվող բաղնիքի հատակի խճանկարի տարբեր պատկերներ:

Հանդիպումը՝ 01․10․19

Վայրը՝ Հայաստանի ազգային պատկերասրահ

ժամը՝ 15.00 — 16.00

Թեմա՝ «Հակաբացիլ Կոմիտաս — Թումանյան 150» նախագծի շրջանակներում

Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Նախագծի օրվա պատասխանատու՝ Սեդա Թևանյան

Նախագծի նպատակը

  • Ծանոթացում հռոմեական խճանկարի ցուցադրությունում ծանոթանում են մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ են ստանում որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին՝ զուգահեռներ են տարվում Հայ հին և միջնադարյան արվեստի հետ:
  • Համագործակցություն պատկերասրահի սաների հետ և Կոմիտասյան երգերի ու պարերգերի փոխանցում սովորող-սովորեցնող նախագծով:

Խնդիրները

  • սովորողներին, սաներին ներկայացնել Կոմիտասի թողած երաժշտական, Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երաժշտական ժառանգությունը
  • երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգի մշակույթին, նպաստել դրա յուրացմանը
  • երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,
  • հոգևոր  զարգացում,
  • ազգային, հոգևոր նյութի յուրացում,
  • գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,
  • ընդհանուր  զարգացման ապահովում,
  • ստեղծագործական երևակայության զարգացում,
  • երգի ուսուցման և կատարման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  երգի կատարողական գրագիտության և կուլտուրայի մշակում,
—  երգի կերպարային զգացողություն,
—  ճաշակի ձևավորում:

Ընթացքը

  • ուսուցման և կատարման համար նախատեսված ստեղծագործությունները՝ ինչպես ըստ տարիքային խմբերի, այնպես էլ ընդհանուր կատարման համար

Սովորողների հետ տարվող աշխատանք

  • երգերի ուսուցում, կատարում,
  • ունկնդրում,
  • համապատասխան ուսումնական նյութերի ստեղծում՝ սովորողների համար, սովորողների կողմից (ցուցադրության համար նախատեսված նյութեր, տեսանյութ, ֆիլմ, կարաոկե, այլ նյութեր),
  • մայրենիի ինտեգրում՝ տպավորություն, կարծիք, պատում և այլն:

Սովորողը  կիմանա

  • Ինչ է երաժշտությունն ու արվեստը, ինչպես կարելի է այն համադրել և ներկայացնել մեկտեղում:

Երգերի փաթեթ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s