Ուրբաթ-Համերգ․ Կոմիտասով աշուն

Ուրբաթ- համերգ՝

Օր՝ նոյեմբերի 22

Վայրը՝  Մարմարյա սրահ

Ժամ՝ 15։15

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ և այլք։

Երաժշտական ծրագիր ՝

  1. Արև, արև 
  2. Առավոտը գյուղում․ Ղ․ Աղայան
  3. Կաքավիկ
  4. Արտուտիկ․ Հ․ Թումանյան
  5. Կոտ ու կես
  6. Հաղչա հուղչա
  7. Ծիտն ու բազեն — Ղազարոս Աղայան
  8. Հոպ թռի
  9. Մանուկն ու ջուրը․ Հ․ Թումանյան 
  10. Հանիկ նանիկ նանարիկ
  11. Երևան բաղ եմ արել
  12. Աշուն
  13. Քամի
  14. Անձրև եկավ
  15. Լեն թուփ ու կանաչ տերև
  16. Ժայռից մասուր է կաթում- Հ․ Սահյան
  17. Էս առուն ջուր է գալիս
  18. Ուսուցչական անսամբլ- Շավալի, Խոշ բիլիազիգ
  19. Աշուն- Համո Սահյան
  20. Բոբիկ ջուր մի էրա
  21. Սեդա Թևանյան- Մարան
  22. Ախ լոթի մարան
  23. Դերիկո

Արև, արև

Արև արև արի դուս

Քեզ բերել ենք աչքի լուս,

Քո քուրիկը լուսընկան

Բերեց չամիչ մեկ աման

Ամպը եկավ մութ արավ,

Չամիչն աչքերիս կորավ։

Բաց երեսըդ, արեգակ

Մի բուռ չամից քեզ կտանք․․․․․

Օ՜խ, արևին խաբեցինք,

Օ՜խ, արևին խաբեցինք,

Ամպի տակեն հանեցինք,

Օ՜խ, արևին խաբեցինք։

Օ՜խ, արևին խաբեցինք,

Օ՜խ, արևին խաբեցինք,

Ամպի տակեն հանեցինք,

Օ՜խ, արևին խաբեցինք։

Առավոտը գյուղում․ Ղ․ Աղայան

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Կաքավիկ

Արև բացվեց թուխ ամպերեն,

Կաքավ թըռավ կանաչ սարեն,

Կանաչ սարեն` սարի ծերեն,

Բարև բերավ ծաղիկներեն:

 

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Սիրունիկ, սիրունիկ,

Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

 

Քո բուն հյուսած ծաղիկներով

Շուշան նարգիզ նունուֆարով,

Քո տեղ լըցված ցող ու շաղով,

Քընես-կելնես երգ ու տաղով:

Արտուտիկ․ Հ․ Թումանյան —

Արտուտիկ,

Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

 

Կոտ ու կես

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,

Ճընճղուկներ թըռան էկան ուտելու համար,

Կըռացա քար վեր առա զարկելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Թըռան, գացին բերդի տանիս գանգըտելու համար,

Ղասաբներ ժողվան եկան դեղմաշկի համար,

Երեցներ ժողվան եկան օրհնելու համար:

Այ ճընճղուկիկ,

Կարմիր տոտիկ,

Սիպտակ փորիկ,

Ուտեն կըտիկ,

Խըմեն ջըրիկ,

Առվի եզրիկ,

Պըստիկ-մըստիկ,

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Փախչեն, էրթան

Ման գալու համար:

Հաղչա-հուղչա

Հախչա, հուխչա,

Հախչա, հուխչա:

Հախչա, հուխչա,

Հախչա, հուխչա:

Ախչի՝ հարս ի,

Հարսը՝ թարս ի,

Մերը՝ մերս ի,

Հերը՝ հերս ի,

Քուրը՝ քուրս ի,

Պապը՝ թարս ի,

Թոռը՝ թոռս ի:

Հախչա, հուխչա,

Հախչա, հուխչա,

Հախչա, հուխչա,

Հախչա, հուխչա:

 

Ծիտն ու բազեն — Ղազարոս Աղայան

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛յ – հեյ՛ – հե՛յ…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

Հոպ թռի

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի,
Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի,
Վարսո ջան:

Խնձոր ես ծառի վրա,
Հայկո ջան,
Ծաղիկ ես սարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Անուշ տաղ ասող կաքավ,
Հայկո ջան,
Կանգնել ես քարի վրա,
Վարսո ջան.

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Ախպեր ունեմ՝ գառնարած,
Հայկո ջան,
Պարի միջին շվարած,
Վարսո ջան,

Հո՛պ,  թռի, հո՛պ, հո՛պ, թռի, Հայկո ջան,
Շուտ թռի, շախով թռի, Վարսո ջան:

Մանուկն ու ջուրը․ Հ․ Թումանյան 

Ամպոտ սարեն ուրախ ձենով

Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

Հանիկ նանիկ

Հանին նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ

Հանիկ նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը նոր է նորե

Լուսնակը նոր է նորե

Նորել է բոլորել է

Իմ սիրտը մոլորել է

Հանին նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ

Հանիկ նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը ցոլաց գնաց

Լուսնակը ցոլաց գնաց

Լուսնակը ցոլաց գնաց

Դեմ առավ ամպին մնաց

Հանին նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ

Հանիկ նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակ էրկին դիպելա

Լուսնակ էրկին դիպելա

Լուսնակ էրկին դիպելա

Բակն արևով լցվելա

Հանին նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ

Հանիկ նանիկ նանարիկ

Ջանիկը նանիկ նանարիկ։

Լուսնակը դիպավ սարին

Լուսնակը դիպավ սարին

Լուսնակը դիպավ սարին

Կաքավը թռավ քարին։

 

Երևան բաղ եմ արել

Երևան բաղ եմ արել,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Հոգիս մատաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Էլի բարեկամի մոտ,

Ա՛յ արև, արև աղբերըս,

Լացըս ծիծաղ եմ արել,

Ջա՜ն, բարև՛, բարև՛, աղբերըս:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Տո՛ւն արի, տո՛ւն արի, տո՛ւն, աղբեր,

Արի՛, իմ խորոտ աղբեր:

Միասնական պար՝ Փափուռի

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

 

ԱՆՁՐԵՎՆ ԵԿԱՎ

Անձրևն եկավ շաղալեն,

Ուռ ու տերև դողալեն.

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Հրես եկավ իմ ախպեր,

Ալ ձին տակին խաղալեն:

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Խալիչեքը փռել եմ,

Նախշուն բարձեր շարել եմ

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,

Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛։

Լեն թուփ ու կանաչ տերև

 

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Բեր պագիմ զաչիդ վերև:

Ընկա հերկեր բռնի լոր,

Լեն թուփ ու կանաչ տերև,

Աղջիկ տեսա յայլու ձոր,

Բեր պագիմ զաչիդ վերև,

Աղջիկ տեսա յայլու ձոր,

Լեն թուփ ու կանաչ տերև,

Նման էր կարմիր խնձոր,

Բեր պագիմ զաչիդ վերև:

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Բեր պագիմ զաչիդ վերև:

Խնձորիկ ես խձուգը

Լեն թուփ ու կանաչ տերև

Խձուգը խձմձուգը

Բեր պագիմ զաչիդ վերև

Խձուգը խձմձուկը

Լեն թուփ ու կանաչ տերև

Մըգըր տեսա պրծուգը

Բեր պագիմ զաչիդ վերև․․․

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Բեր պագիմ զաչիդ վերև:

Կարմիր խոյը մսացու,

Լեն թուփ ու կանաչ տերև

Վարուժանը փեսացու,

Բեր պագիմ զաչիդ վերև,

Վարուժանը փեսացու,

Լեն թուփ ու կանաչ տերև

Վարդանուշը հարսնացու,

Բեր պագիմ զաչիդ վերև:

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Լեն թուփ ու կանաչ տերև

Բեր պագիմ զաչիդ վերև:

Հ. Սահյան 

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

 

Էս առուն 

Էս առուն ջուր է գալի,
Մի տեսեք, ո՞ւր է գալի.
Գալիս է, գալիս է, սեր անե
Գալիս է, գալիս է, սեր անե:
Քենին մահանա արել,
Իր յարին հյուր է գալի.
Գալիս է, գալիս է, սեր անե
Գալիս է, գալիս է, սեր անե:
Վարդ եմ քաղել մաղերով,
Վեր եմ դրել շաղերով.
Գալիս է, գալիս է, սեր անե
Գալիս է, գալիս է, սեր անե:
Արի՛, իմ սիրական յար,
Առաջ գամ քեզ տաղերով.
Գալիս է, գալիս է, սեր անե,
Գալիս է, գալիս է, սեր անե:

Ուսուցչական անսամբլ- Շավալի, Խոշ բիլիազիգ

Աշուն- Համո Սահյան

Աշնան օրերն են հասել,
Իջել  է ամպը սարին,
ԵՎ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։

Բոբիկ ջուր մի էրա

 

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա
Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

  1. Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,

Ոտներդ շաղով թաց է,բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

  1. Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,

Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

  1. Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,

Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

  1. Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,

Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

 

Սեդա Թևանյան- Մարան

 

Ախ Լոթի Մարան

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

 

Նոր տնկած բաղի բար ես,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ինձի թազա նուբար ես,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Անունիդ մեռնեմ, տղա,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Աշխարհին բարեբար ես,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

 

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

 

Ջուխտ գութան արտ կբանի,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Շեկ աղջիկ հաց կտանի,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Մեկ՝ կքելե, մեկ՝ կկայնի,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Տեսնողի խելք կտանի,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան:

 

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան,

Ա՜խ, լոթի Մարան, ջան Մարան,

Ջա՜ն, լոթի Մարան, ջան Մարան։

Դերիկո յար

Էրնեկ ես ծառ էղնեի

Էրնեկ ես ծառ էղնեի

Ձեր դռանը բուսնեյի

Ձեր դռանը բուսնեյի

Աման,աման, դերիկո յար:

 

Սարերն անցան հավքերը

Սարերն անցան հավքերը

Կիսատ չի մնա սերդ

Կիսատ չի մնա սերդ

Աման,աման, դերիկո յար:

 

Բոյը չինար ու սիրուն

Բոյը չինար ու սիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Հազար երնեկ քու տիրուն

Աման,աման, դերիկո յար:

 

Երկար արտը գարի է

Երկար արտը գարի է

Նշանվելու տարի է

Նշանվելու տարի է

Աման,աման, դերիկո յար:

Միասնական պար՝ Լաչին

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s