Ամառային լողափնյա ճամբար ՝ Օգոստոսի 9

Ճամբարային գունեղ ու հագեցած շաբաըթ մոտեցավ իր ավարտին։ Այս օրը դարձավ ամբողջ շաբաթվա ամենաջրառատ օրը, քանի որ ճամփորդեցինք դեպի, Երևանի 2800 ամյակին նվիրված, ջրային այգի։

Մինչ ճամփորդության մեկնելը մարզվեցինք, միջավայրիը խնամեցինք և ճանապարհ ընկանք դեպի մայր դպրոց, որտեղ մեզ էին սպասում հյուսիսի և արևելքի ճամբարականները։

Ընկեր Գևորգի օգնությամբ ունեցանք գերհագեցած և սպորտային մեկ ժամ։ Խաղացինք վազեցինք, զվարճացանք և ընկերական հաղթանակով շարունակեցինք մեր օրը։

Եվ իհարկե եկավ այդքան սպասված պահը՝ մեկնումը դեպի Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրը՝ ջրային այգի։

Երեխաները տարերքի մեջ էին վազում էին ու թրջվում, կարծես լինեին իրենց երազանքների աշխարհում։ Քանի որ այգում կահին շատ մարդիկ և մանավանդ երեխաներ որոշեցինք մեր տեղեկատվական թերթոնների միջոցով ծանոթացնել մեր դպրոցին։

Լողալուց և թերթոններ բաժանելուց հետո շարժվեցինք դեպի հարակից՝ Անգլիական այգի, որտեղ համտեսեցինք այդքան սպասված պաղխաղակը։ Խաղացինք խաղեր, երգեցինք և վերադարձանք դպրոց։

Օրը անցավ գունեղ և հետաքրքիր՝ անմոռանալի ոչ միայն երեխաների համար այլ նարև մեր՝ դասավանդողներիս համար։

Այսօր ճամբարականները 14-ն էին։

Սիրով՝ Սեդա Թևանյան

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s