Ամառային ճամբարի երկրորդ օրը տոնական էր։ Շտապեցինք մեր սիրելի հարավային դպրոց- պարտեզ մասնակցելու ծով- լողափի բացմանը։ Բայց մինչ այդ ունեինք կարևոր առաքելություն գեղեցկացնել մեր լողափն ու շրջակա միջավայրը։
Մի փոքր զով եղանակն օգնեց որ ճամբարական ուրախ մարտիկները ոտքով հասնեն հարավային դպրոց։
Հարավային դպրոցում երգեցինք, պարեցինք, մարզվեցինք և վայելեցինք հարավային դպրոցի նոր մե՜ծ ծով լողավազանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՐՄԻՆԵ ԹՈՓՉՅԱՆԻ
Միշտ հյուրընկալ ու ջերմ հարավային դպրոցը նաև մեզ պաղպաղակ հյուրասիրեց։
Տեսանյութը ավելի մանրամասն կպատմի մեր օրվա մասին
Վերադարձանք մի փոքր հանգստանալուն զուգահեռ դիտեցինք << Անահիտ>> մուլտֆիլմը։ Խաղացինք ազգային խաղեր ՝ պատրաստվելով օգոստոսի 8-ին, ստուգատեսային օրվան։
Այսօր ճամբարականների թիվը 16-ն էր։