Օգոստոսի 5-ին Արևմտյան դպրոցում մեկնարկեց հերթական ճամբարային շաբաթը։ Երկուշաբթի օրը ճամբարականները վերադարձել էին իրենց արդեն հարազատ դարձած ճամբար՝ տեսնելու արդեն իսկ հարզատ դարձած ընկեներին։ Նպատակը մեկն էր ՝ վայելել ևս մեկ հաճելի ամառային օր։
Առավոտյան ճամբարականներով մարզվեցինք, երգեցինք պարեցինք։ Երեխաներն արդեն այնքան են ընտելացել սեբաստացիական սովորություններին, որ առանց ինձ հերթ տալու շտապեցին աղբի տոպրակներն ու ձեռնոցները բերելու։ Մաքրեցինք շրջակայքը, նախաճաշեցինք և անցանք մեր ամենասիրելի հատվածին ՝ լողին։
Լողալուց հետո միասին պատրաստեցինք փոփ քորն և դիտեցինք շատ սիրելի մուլտֆիլմերից մեկը ՝ Առյուծ արքան։ Դիտելուց հետո քննարկում տեղի ունեցավ ճաշեցինք, խաղացինք մեր բակային ազգային խաղերն ու այդպիսով ամփոփեցինք մեր, միասին անցկացրած, առաջին ճամբարային օրը։
Առավել մանրամասն մեր օրվա մասին կպատմի տեսանյութը
Այսօր ճամբարականների թիվը 12-ն էր։