Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 30․08․19

5 տարեկաններ և 1-ին դասարաններ Ծրագրում՝ Ուրախ մարմնամարզություն և ռիթմիկա  Կրթահամալիրի հիմնը՝   «Անդաստան» — խոսքեր, Արև արև եկ եկ շարք Մեղուն Կոմիտաս — Կաքավիկ Աշխատանքային պար՝ «Բուլուլ» 2-5-րդ դասարաններ Կրթահամալիրի հիմնը՝   «Անդաստան» — խոսքեր, Կոմիտաս-«Հոյ նազան» «Մոկաց շուկեն» «Զինչ ու զինչ»   Շարունակել կարդալ Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 30․08․19

Մոկաց շուկեն

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն, Հա լալէ, ջան լալէ, Մոկաց շուկէն լէն ու հէրկէն, Հա լալէ, ջան լալէ։ Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն, Հա լալէ , ջան լալե Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն, Հա լալէ , ջան լալե։ Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ, Հա լալէ, ջան լալէ Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ, Հա լալէ, ջան լալէ։ Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ, Հա լալէ , ջան լալէ, Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ, Հա լալէ , ջան լալէ, Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ, Հա լալէ , ջան լալէ։ Էն ինչ անբեղ, իմ յարոչ տեղ, Հա լալէ, ջան լալէ։   Շարունակել կարդալ Մոկաց շուկեն

Հոյ նազան

Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Կրկ․ Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար: Գարնան սիրուն ծաղիկ ես, Հոյ, Նազան իմ, Նազան իմ, Ինձ համար աղունակ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ, Կրկ․ Նազան, դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար: Գլխիս վրով պտույտ տուր, Հոյ, Նազան, իմ Նազան իմ, Նաշխուն թև-թիթեռնիկ ես, Ջան, Նազան իմ, Նազան իմ:  Կրկ․ Յար ջան դու բարով եկար, Կանաչ սարերով եկար, Խոր-խոր ձորերով եկար: Շարունակել կարդալ Հոյ նազան

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ սեպտեմբեր

Առավոտյան ընդհանուր պարապմունքի մեր այլընտրանքը Նախատեսվում է ընդհանուր պարապմունքի շաբաթվա յուրաքանչյուր օրը հատկացնել տարիքային մեկ խմբի՝ Երկուշաբթի՝ 5 տարեկաններ և 1-ին դասարանցիներ Երեքշաբթի՝ 2-3-րդ դասարանցիներ Չորեքշաբթի՝ 5 տարեկաններ և 1-ին դասարանցիներ Հինգշաբթի՝ 2-3-րդ դասարանցիներ Ուրբաթ՝ 4-5-րդ դասարանցիներ (մարմնամարզության օրերին ընդհանուր պարապմունք են անցկացնում նաև Մայր դպրոցում) Ընդհանուր պարապմունքի կազմակերպման սկզբունքը՝ Յուրաքանչյուր օր առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցում են սովորողների առանձին խմբեր։ Մյուս դասարաններն իրենց պարապմունքն անցկացնում են դասարաններում՝ նախապես հրապարակված ծրագրի համաձայն: Դասարանական պարապմունքների պատասխանատուները դասվարներն են, կազմակերպիչը և առարկայական դասավանդողները: Բովանդակությունը՝ երգերի տեքստեր, ունկնդրման մեղեդիներ, պարեր, պարերգեր, միասնական ընթերցանության նյութեր, կրթահամալիրյան ծեսերի, տոների, միջոցառումների մասին տեղեկացում, միջավայրի խնամք)։ Առաջարկվող նախագծի … Շարունակել կարդալ Առավոտյան ընդհանուր պարապմունք․ սեպտեմբեր

Համագործակցային նախագիծ․ Արմավիրի մարզ․ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

«Հակաբացիլ Կոմիտաս» համագործակցային նախագիծ․ Ժամանակացույց՝ հոկտեմբերի 8, ժամը՝ 11։00 Համագործակցող ուսումնական հաստատություն՝ Արմավիրի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 3․1,3․2 դասարանների սովորողներ, դասավանդողնդեր ծնողներ, Արմավիրի Վ․ Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի սովորողներ դասավանդողներ Նպատակը՝ Բլեյան կրթական ցանցի տարածում, կոմիտասյան մշակույթի յուրացում, տարածում, սովորողի մոտ երաժշտական և լեզվական մշակույթի կրթում, ձևավորում Սովորողների ներգրավվածություն։ Խնդիրները՝ սովորողներին  ներկայացնել Կոմիտասի թողած մշակութային  ժառանգությունը, որը կնպաստի նրանց գեղագիտական  ճաշակի ձևավորմանը, ազգային մշակույթի սերտում տարածում համագործակցային և թիմային հմտությունների ձևավորում երաժշտական և լեզվական մշակույթի, մտածողության  կրթում, ձևավորում և զարգացում, կոմիտասյան երգերի բերանացի կատարում և փոխանցում Ձևավորել տեսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ Ընթացքը՝ Նախապես ծրագրի կազմում … Շարունակել կարդալ Համագործակցային նախագիծ․ Արմավիրի մարզ․ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ

Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինտիտուտ

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ (առավելագույնը 25 հոգի) Վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Ժամկետը՝ Սեպտեմբերի 23, ժամը՝ 14։00-16։30 Ծրագիր՝ ԿենԹո 150 (կրթական ծրագիր, որն իրենից ներկայացնում է այլընտրանքային եղանակ՝ Կոմիտասին և Թումանյանին առավել լավ ճանաչելու) Նպատակը՝ Կոմիտասյան օրեր նախագծի շրջանակներում սովորողը առաավել մանրամասն կծանոթանա Կոմիտասի և Թումանյանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը, կբացահայտի Կոմիտասի և Թումանյանի ընդհանրություններն ու տարբերությունները։ Նախապատրաստական աշխատանքներ՝ Սովորողները համացանցից և գրքերից տեղեկատվություն կհավաքեն Կոմիտասի և Թումանյանի մասին, կծանոթանան ստեղծագործություններին առավել մանրամասն, կգտնեն նմանություներ նրանց արված աշխատանքներում։ Ընթացք՝ Կրթական ծրագիր ԿենԹո 150 Կրթական ծրագիրը միտված է քարտերի, տեսագրությունների միջոցով անդրադառնում են հեղինակների կյանքի և ստեղծագործությունների այն հատվածին, որը այդքան … Շարունակել կարդալ Ուսումնական ճամփորդություն Կոմիտասի թանգարան-ինտիտուտ

Սեպտեմբերի նախագծեր

Սեպտեմբերի 2-6 1․Կրթական շքերթ՝ սեպտեմբերի 4-52․Ազգային երաժշտության թատրոն Ընդհանուր Սեպտեմբերյան նախագծեր Կոմիտասյան օրեր․ նախագիծ «Հոգևոր Հայաստան. հոգևոր երգեր, շարականներ» նախագծի իրականացում, նոր շարականների ներառում, յուրացումԿոմիտասյան օրեր․ նախագիծ «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծ․ «Շրխկան համույթ»․ նախագիծ «Կոմիտաս-Թումանյան 150» 2019-2020թ. Շարունակել կարդալ Սեպտեմբերի նախագծեր

Եռօրյա ճամփորդություն Սևանի «Ժայռ» ճամբարում․ Ամփոփում

Օգոստոսի 13-15 Արևմտյան պրոցի սովորողների մի խմբով ճանապարհ ընկանք դեպի Սևան։ Ճանապարհը գեղեցիկ էր և ուսուցողական ի շնորհիվ Սոնա Փափազյանի։ Մեզ ուղեկցում էր Հրազդանը ամբողջ ճանապարհին։ Սովորողնրը նախապես տեղեկություներ իէն հավաքել այն մարզերի մասին, որոնցով ձգվում էր ճանապարհը։ Կանգնեցինք Ծովինար ջրամբարի մոտ երգեցինք պարեցինք և շարունակեցինք ճանապարհը դեպի Սևան։ Առաջին օրվա մասին տեսանյութը՝ ստորև Երկրորդ օրը մեզ միացան Արցախցի սովորողների մի խումբ։ Խմբի հետ պետք է պատրաստվեինք Խաղողորօհնեքի ծեսից։ Մարինե Մկրտչյանի հետ նախապես հստակեցնելով ծրագիրը սկսեցինք ծիսական երգերի և պարերի ուսուցումը։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ երգեցինք մեր սիրելի երգերըև ինձ զարմացրեց և միաժամանակ հուզեց այն փաստը, որ Արցախի սովորողները հայրենասիրական … Շարունակել կարդալ Եռօրյա ճամփորդություն Սևանի «Ժայռ» ճամբարում․ Ամփոփում

Ազգային երաժշտության թատրոն․ նախագիծ

Նախագծային ուսուցման շաբաթ Ժամանակահատված՝ սեպտեմբերի 2-6 Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 1-5-րդ դասարանի սովորողներ Նպատակը՝ ազգային երգերի ուսուցում, յուրացում երգի տեքստի հիման վրա փոքրիկ բեմադրության ստեղծում ազգային երաժշտության միջոցով սովորողի երևակայության զարգացում Ընթացքը՝ Սովորողները նախապես սովորում են երգի տեքստը և երաժշտությունը Երգի տեքստի հիման վրա կատարվում է դերաբաժանում և փոքրիկ բեմադրություն Արդյունք՝ Սովորողը յուրացնում է ազգային երգը Յուրացնում է երգի բովանդակային մասը Կարողանում է ինքնուրույն բեմականացնել այդ ամենը Երաժշտության և բեմականացման միջոցով երեխայի մոտ զարգանում է թիմում աշխատելու հմտություննեՐ Արդյունքում կունենանք ՝ երաժշտական բեմականացում, որը կտեղադրվի բլոգում տեսաֆիլմի միջոցով Շարունակել կարդալ Ազգային երաժշտության թատրոն․ նախագիծ

Օգոստոսի 21-29-ի անհատական աշխատակարգ

Օգոստոսի 21 9։00-9։30— Մանկավարժական հավաք Արևմտյան դպրոց9։30-10։00-Կաբինոտների մաքրություն 10:00-12:00-«Գութան» ազգագրական փառատոնի փորձ 12։00-12։30— Ընդմիջում12։30-14։00-Աշխատանք նախագծային խմբերով․Երաժշտություն դասավանդողներ. պատասխանատու՝ Սվետա ՃաղարյանԵրաժշտության սրահ14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ Օգոստոսի 22 9։00-11։00 միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր 11։00-12։00— Աշխատանք նախակրթարանում 12։00-12։30— Ընդմիջում12։30-14։00-Աշխատանք նախագծային խմբերով․Երաժշտություն դասավանդողներ. պատասխանատու՝ Սվետա ՃաղարյանԵրաժշտության սրահ14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ Օգոստոսի 23 9։00-11։00 միջավայրի խնամք, պարտիզապուրակային աշխատանք ուսումնական պլանի կազմակերպման տարածքներ.կաբինետների մաքրություն, միջավայրի ձևավորման, թարմացման նախագծեր 11։00-12։00— Աշխատանք 5 տարեկանների խմբում 12։00-12։30— Ընդմիջում12։30-14։00-Աշխատանք նախագծային խմբերով․Երաժշտություն դասավանդողներ. պատասխանատու՝ Սվետա ՃաղարյանԵրաժշտության սրահ14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ 19։00- Գութան փառատոն Օգոստոսի 26 9։00-11։00 … Շարունակել կարդալ Օգոստոսի 21-29-ի անհատական աշխատակարգ