Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 8։00-ին ճանապարհ ընկանք դեպի Արատես։ Չնայած այդ ճանապարհը անցել էի բազմիցս, այս անգամ ամեն բան մի նոր գույնով լցվեց։ Մասսիմո Լիպպիի աչքերով Հայաստանը միանգամայն այլ պատկեր ուներ։ Արարատը նման էր առյուծների ընտանիքի , քարերը՝ քանդակների, լեռնեը՝ բնանկարի։
Այո ըստ Լիպպիի Հայաստանը աշխարհի այն եզակի վայրերից է որտեղ դեռ չի հասել արևմտյան մասսայական անորակ մշակույթը՝ ամեն ինչ ստանդարտ դարձնելու մշակույթը։ Նրա կարծիքով Հայաստանն ունի հնարավորություն ամեն ինչում առաջատարը լինելու համար։
Առաջարկեց բրնձի աճեցման պրակտիկա կիրառել։ Նրա կարծիքով պետք է իրար կապել արվեստը, քաղաքականությունը, կրթությունը ,կրոնը և այլ կարևոր ոլորտները, որպեսզի հասնենք հաջողության։
Դեպի Արատես տանող ճանապարհից տեսանյութը ՝ ստորև