Նախագիծ․ Վարդավառի ծեսը Արևմտյան դպրոցում

Ծրագրի նպատակը՝

  • Ուսումնասիրել ազգային ծեսերն ու տոները
  • վեր հանել ծեսի հիմնական իմաստը և առանձնահատկությունները
  • վերականգնել ծեսը՝ հաղորդելով նոր կյանք

Սովորողների տարիքային խումբը՝

Նախակրթարանի սաներ(2-5տարեկաններ), 5 տարեկանների խումբ, ճամբարականներ

Ընթացքը՝

  • Ուսումնասիրում ենք տարբեր աղբյուրներ տոնի համահավաք ընդհանուր պատկերը ստանալու համար (Վարդավառ, Վարդավառի ծես, )
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել  Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես  ցորենի հասկերից, այնպես էլ՝ ծաղիկներից (Դանիել Վարուժան, «Խաչբուռ »),
  • ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ, Ուսումնասիրում ենք տարբեր աղբյուրներ տոնի համահավաք ընդհանուր պատկերը ստանալու համար (Վարդավառ, Վարդավառի ծես, )
  • որոշում են՝ ծիսական որ գործողությունների վրա է կառուցվելու ծեսը,
  • սովորում են Վարդավառի ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր

Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

  • ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Վարդավառի օրը (Զատիկից 90 օր հետո)

Արդյունքում՝

կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները:

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ազգային ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Ծեսն այն միջավայրն է, որտեղ սովորողները ծեսի նախապատրաստական և իրականացման ընթացքում կկիրառեն իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, ներկայացնել կրթահամալիրի, ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության տեսքով:

Վարդավառի և Անձրևաբեր ծեսի երգեր, երգերի տեքստեր

Ասիկներ՝

1․Կլոր պար, մեջը` ծառ,
Նստիմ հովը` կթեմ կովը,
Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

2․Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,
Քթիդ խփեմ,
Քեզի խաբեմ:

Նյութերի աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի բլոգ

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s