Հունիսի 18-ին սեմինար-քննարկման թեման ամսի 25-ին Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կայանալիք «Իսկական հարսանիքն» էր:
Աննա Երիցյանի կողմից ներկայացվեց հարսանիքի անցկացման կարգը, ծեսերի անցկացման վայրերը: Քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերվեց հարսանեկան երաժշտական ծրագիրը և մասնակիցների ցանկը: