Մայիսի 25-ին Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների մի խմբի հետ ճանապարհորդեցինք դեպի Արարատի մարզ:
Սովորողները նախապես ինֆորմացիա էին հավաքել մարզի, մարզկենտրոնի և վերջինիս պատմության մասին:
Էլ ինչ ճանապարհ առանց մերաիրելի երգերի` տեսագրություններ.1,2
Առաջին կանգառը Խոր Վիրապն էր: Սովորողները մեծ ոգևորությամբ հաղթահարեղին Խոր Վիրապի բարձունքը:
Եկեղեցում միասնական աղոթքից հետո որոշեցին տեսնել այն խորը փոսը,որտեղ ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Լուսավորիչին և նա այդտեղ անցկացրել է մոտ 14 տարի։
Բոլոր սովորողները խիզախորեն հաղթահարեցին այդ «փորձությունը»:
Ընդմիջեցինք, կատարեցինք մեր սիրելի պարերգերը Խոր Վիրապի բակում և շարունակեցինք ճանապարհը`դեպի Ուրցաձոր:
Ուրցաձորի սովորողները մեզ ուղեկցեցին դեպի Գևորգ Մարզպետունու բերդ(Տափի բերդ):
Սովորողների դժգոհությանը արժանացավ այն, որ տեղանքում չկային ցուցանակներ և կոմղնորոշվելը շատ դժվար էր` հաշվի առնոլով այն փաստը, որ Տափի բերդը շատ կարևոր պատմամշակութային կոթող է:
Անձրևը չխանգարեց, որպեսզի մենք հաղթահարենք ճանապարհը, վերադարձին խաղացինք խաղեր և երգեցինք մինչև անձրևը հիշեցրեց, որ տուն վերադարձի ժամանակն է: