Մայիսի 14-ին, հեղինակային կրթական ծրագրով ամենամյա ստեղծագործական հավաքի շրջանակներում հանդես եկա
«Ազգային ծեսը որպես կրթական կամուրջ» թեմայով, որն անցկացվում էր Արևմտյան դպրոց-պարտեզում:
Ներկայացրեցի կրթահամալիրում իրականացվող ծեսերը, դրանց իրականացման ընթացքն ու փուլերը: Երկրորդ մասը նվիրված էր ծեսերի միջոցով իրականացված և իրականացվող համագործակցային նախագծերին, դրանց դրական և բացասական կողմերին, սպասելիք փոփոխություններին և արդյունքին:
Կլոր սեղանին ներկա էին տարբեր դպրոցներից սովորողներ, դասվանդողներ և ծնողներ:
Կլոր սեղանի ուղիղ միացումները Մարիամ Մխիթարյանի էջից` 1,2
Կլոր սեղան-հանդիպումը եզրափակեցինք միասնական համբարձման ծեսի պարերգով` սովորողների և «ԱԿՆԵՐ» խմբի հետ համատեղ: