Վայր՝ Արևմտյան ընթերցասրահ
Օր՝ մայիսի 14
Ժամ՝ 13։30
Ազգային ծեսը մշակույթի այն տարրն է, որը առավել պահպանողական է ազգային արժեքների պահպանման գործում: Ժողովուրդները հիմնականում տոնական օրերին են վերապահել ազգային խոհանոցի, ագային տարազի, ազգային երգ ու պարի, ազգային խաղերի պահպանման ու ժառանգորդման գործը: Դա է հենց պատճառը որ ժողովրդական տոնի հանդիսակարգը պետք է հարազատ լինի կոնկրետ կյանքով ապրող մարդկանց: Ժողովրդական տոնի ժամանակ ոչ թե պետք է ելույթ ունենան «բանահյուսական-ազգագրական» խմբերը, այլ տոնի բոլոր մասնակիցները պետք է ընդգրկվեն այդ «բանահյուսական-ազգագրական» կոչվող երգ ու պարի կաարման մեջ:
Ժամանակների փոփոխությունը, ուբանիզացիան մադրկանց հեռվացրել են ծիսական առօրյայից և հաճախ որոշակի ծեսեր դուրս են գալիս գործածությունից։
Ծեսը մարդու կյանքի ամենակարևոր բաղկացուցիչն է և իրենից ենթադրում է դինամիկ զարգացում, այսինքն յուրաքանչյուր սերունդ և յուրաքանչյուր դարաշրջան արտացոլվում է ծիսատոնական արարողակարգերում և դրանից խուսափելով կարող ենք հանգել ծեսի վերացմանը։
Ազգային ծեսերի վերականգման և յուրացման խնդրի լուծումը գտվեց կրթահամալիրում։ Տարիներ շարունակ ազգային ծեսերը վերականգնվում և իրականացվում են։
Տոների ընտրության հարցում ուղղորդվում ենք ըստ կրթօջախի տոնացույցից:
Կրթահամալիրում ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`
- ծեսի նախապատրաստում
- ծիսակատարություն:
Ծեսերը բեմականացումներ չեն և երեխաները իրենք են ստեղծում վերաիմաստավորում, խաղում, երգում այդ տոները։
Ազգային ծեսերի վերականգնումը և հանրակրթության մաս դարձնելը ունի մի շարք դրական կողմեր՝
- Սովորողը ծանոթանում է ազգային տոներին, անցկացման կարգին, ծիսական առօրյային
- Սովորում է ծիսական երգերը, խաղերը, խաղերգերն ու ասիկները
- Սովորողը երգի միջոցով հաղթահարում է բարբառային դժվարությունները
- Տեխնոլոգիա դասընթացի շրջանակներում վերականգնում են ծիսական միջավայրը
- Ծիսակարգը ուսումնասիրելիս ծանոթանում տարածաշրջանային առանձնահատկություններին
- Արդյունքում վերականգվում է տոնը իր ամբողջ ծիսակարգով
Ագային ծեսերի իրագործման հաջորդ քայլը համագործակցային նախագծերն են։
Համագործակցային նախագծերի շրջանակներում տեղի է ունենում հետևյալ գործընթացները՝
- Բլեյան ցանցի տարածում
- Կրթական համագործակցություն տարբեր ուսումնական հաստատությունների հետ
- Ծեսը կատարում է միավորիչ դեր․ դրանով իսկ ամրացնում է համագործակցային խմբերի կապը
- Հեռանկարներ է ստեղծում համագործակցության հետագա զարգացման համար
Այս նպատակով կրթահամալիրում իրականացվել են մի շարք համագործակցային նախագծեր, որոնք դեռևս կունենան իրենց շարունակությունը։
Այս տարի Արևմտյան դպրոց-պարտեզը ազգային ծեսերի շնորհիվ ամուր կապեր հաստատեց Ազատան գյուղի կիրակնօրյա դպրոցի հետ։ Իրականացրել ենք համատեղ երկու ծես և նախապատրաստվում ենք՝ երրորդին։
Նախապատրաստական աշխատանքները՝կատարվում են հեռավար կերպով։
Ծիսական երգերը, պարերգերը, միջավայրի ստեղծման համար անհրաժեշտ ատրիբուտների մասին իմֆորմացիան կամ պատրաստման եղանակաները, տիկնիկների պատրաստման հոլովակները փոխանցվում են համագործակցային խմբին, տեսազանգերի ու զանգերի միջոցով հեռավար կատարելով նախապատրաստական աշխատանքը։
Առաջին ծեսը, որն իրականացվեց Ազատանի հետ Բարեկենդանն էր։ Ազատանի կիրակնօրյա դպրոցում իրականցվեցին ծիսական խաղեր, երգեր, պարեր։ Ազգային ծեսերի վերականգման և իրականցվամ գործընթացը երեխաների ստեղծագործականության բացահայտման գլխավոր բանալիներից է։ Այստեղ երեխաները սինթեզում են սատցած իմֆորմացիան և նորովի ներկայացնում, խաղում, երգում՝ մասը դառնալով իսկական տոնի։
կատարվում են հեռավար կերպով։
Ծիսական երգերը, պարերգերը, միջավայրի ստեղծամ համար անհրաժեշտ ատրիբուտների մասին իմֆորմացիան կամ պատրաստման եղանակաները, տիկնիկների պատրաստման հոլովակները փոխանցվում են համագործակցային խմբին, տեսազանգերի ու զանգերի միջոցով հեռավար կատարելով նախապատրաստական աշխատանքը։
Առաջին ծեսը, որն իրականացվեց Ազատանի հետ Բարեկենդանն էր։ Ազատանի կիրակնօրյա դպրոցում իրականցվեցին ծիսական խաղեր, երգեր, պարեր։ Ազգային ծեսերի վերականգման և իրականցվամ գործընթացը երեխաների ստեղծագործականության բացահայտման գլխավոր բանալիներից է։ Այստեղ երեխաները սինթեզում են սատցած իմֆորմացիան և նորովի ներկայացնում, խաղում, երգում՝ մասը դառնալով իսկական տոնի։
Երկրորդ տոնը ազգային ծեսը որն անցկացվեց միասնական սկզբունքով Սուրբ Զատկի տոնն էր։
Նույն սկզբունքով իրականցվեց այս տոնը ևս։ Ազատանի կիրակնօրյա դպրոցի սովորողները երեցկնոջ օգնությամբ սովորել էին երգերը և պարերը, տեխնոլոգիայի դասավանդողի խորհրդով պատրաստել էին ծիսական ծառը և այլ ատրիբուտները, ստեղծվել էին ծեսի գլխավոր կերպարները։
Ազգային ծեսերի համագործակցային իրականացվման արդյունքում տեղի է ունենում՝
- ծեսի հանրահռչակում
- գիտելիքի և փորձի փոխանակում
- ծեսի տարածաշրջանային առանձնահատկությունների յուրացում
- սովորողը դառնում է բանահավաք
- ծեսը դառնում է համատեղ ձեռքբերում

Հաջորդիվ պատրաստվում ենք միասին նշել Համբարձման ծեսը, որը Հիսուս Քրիստոսի Հարության տոնից 40օր հետո է իրականացվում, այս տարի նշվելու է մայիսի 30-ին։
Արդյունքում ՝
- Ծեսը հանդիսանում է հանրակրթական կամուրջ երկու կողմերի համար
- Սովորողները յուրացնում են ազգային ծեսը և վերաիմաստավորում սեփական ճանապարհով
- Սովորում են ծիսական երգերը, ասիկները, խաղիկները
- Ստեղծում ենք ընդհանուր կրթական միջավայր
- Ստեղծվում է հիմք համագործակցության շարունակության համար
Ծեսի