Եռօրյա ճամփորդություն․ Ամփոփում

Ապրիլի 19-21ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևմտյան դպրոց-պարտեզի 5-րդ դասարանի սովորողների մի խումբ գտնվում էր Շիրակի մարզում՝ Գյումրիում։

Ունեցանք երեք հրաշալի, ուսուցողական և անմոռանալի օրեր։

Ճամբորդությունը սկսվեց Արևմտյան դպրոցի հայրենագիտական կայանից։ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում երգեցինք շարականներ աղթեցինք մի փոքր նախաճաշեցինք և շարունակեցինք ճանապարհը։

Մեզ էին սպասում Գյումրիի թիվ 15 դպրոցի սվորողների և դասավանդողների խումը։ Միասին զատկական պարերգեր կատարեցինք, երգեցինք Կոմիտաս, ընթերցեցինք Թումանյան ընկերացանք ևբարեկամացանք։

Հաջորդիվ մեզ հյուրընկալեց Վարպետ Արտակը՝ ով փամփուշտներից պատրաստում է նմանը չունեցող զարդեր, որոնց նայելիս երբեք մտքովդ չի անցնի թե ինչից է պատրաստված։ Պատերազմի գործիքը վերածվում է խաղաղության խորհրդանիշի վարպետ Արտակի ձեռքերով։

Հասանք Շալե հյուրատուն, որը շատ կոլորիտային և ջերմ մթնոլորտ ուներ։

Երկրորդ օրը սկսեցինք ուրախ առավոտյան մարմնազմարզությամբ և պարերգերով։Օրվա լավ սկզիբը ազդարարվեց Շալե հյուրատան ագարակ այցելությունը։

Այցելեցինք Գյումրի ժողովրդական ճարտարապետությոան և քաղաքային կենցաղի թանգարան՝ Ձիթողցոնց տուն։ Ուսումնասիրեցինք Գյումրիի շենքերն ու ճարտարապետությունը։ Երեկոյան միասին ներկեցինք զատկական ձվերը և նշեցինք Սուրբ Հարության տոնը։

Երրորդ ՝ վերջին օրը այցելեցինք, մեր արդեն իսկ հարազատ դարձած, Ազատան գյուղ։ Ուսումնական ժամերգությունից հետո կիրակնօրյա դպրոցի երեխաների,դասավանդողների և գյուղի բնակիչների հետ անցկացրեցինք Զատկի ծեսը, խաղացինք ձվախաղեր և այլ խաղեր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s