Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է
Բարեկենդանը մեր ժողովրդի կյանքում հաստատված այն հնագույն տոներից է, որի արմատները ձգվում են մինչև հեթանոսական շրջան: Բարեկենդանը հայոց ավանդական կենցաղում տարածված տոներից էր և մինչև XXդ. սկզբները նշվում էր պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում : Բարեկենդանը խորհրդանշում էր բնության զարթոնքը և գարնան, նոր կյանքի սկիզբը և կապված էր հնագույն բնապաշտական հավատալիքների հետ: Բարեկենդանը այնքան սիրված, սպասված և երջանկաբեր տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային («հայոց ազգի օրեր»): Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանում նշեցինք Բարեկենդանի տոնը Կազմակերպեցինք սուտ հարսանիք, երգեցինք բարեկենդանյան երգեր և խաղացինք այդ օրերին բնորոշ խաղեր։ Երեխեները տարբեր կերպարներ ստեղծած մեծ ոգևորությամբ նշեցին տոնը։ Հատուկ շնորհակալություն … Շարունակել կարդալ Բարեկենդան օրեր է, խելքս գլխես կորեր է