Կրթամշակութային-հայրենագիտական արշավ Արմավիր-Արագածոտն մարզեր


«Սեբաստացիներ» երգչախումբը, գեղ․ ղեկավար Հարություն Թոփիկյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ միասին, փետրվարի 16-ին կրթամշակութային- հայրենագիտական այց կատարեց Արմավիր և Արագածոտն մարզեր։

Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից էլ սկսվեց մեր ճամփորդությունը։ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևոր երգեր հնչեցին, որից հետո եկեղեցու բակում տեղի ունեցավ պարերգերի ուսուցում, որին մասնակցեցին Էմիածնի դպրոցների մեկի մի շարք սովորողներ։

Հաջորդ կանգառը Ամբերդ գյուղն էր։ Տեղի դպրոցում ունեցանք միասնական պաապմունք սովորողների և դասավանդողների հետ։ Ընդահուր պարապունքից հետո դպրոցի տնօրենը մեզ տարավ մի վայր, որտեղ հանդիպում են Քասախ և Ամբերդ գետերը։

Ոսկեհատ և Ոսկեվազ գյուղերն էին սպասում մեզ, ուստի շարունակեցինք մեր ճանապարհը։

Ոսկեհատի դպրոցի բակում կատարեցինք Խրիմյան հայրիկին նվիրված Կոմիտասի «Հայրիկ, հայրիկ» երգը, ունեցանք շրջայց գյուղում և Սուրբ Սարգիս եկեղեցու բակում պարերգերի կատարումից հետո մի փոքր ընդմիջեցինք։

Ոսկեհատն այն հետաքրքիր և խոսուն գյուղերից մեկն էր, որի յուրաքանչյուր քար ու տուն ուներ իր պատմությունն ու նշանակությունը։ Մշակութային այդ հետաքրքիր և գունեղ պատկերը զարմացրեց և հիացրեզ մեզանից յուրաքանչյուրին։

Գյուղում շրջայց կատարելու ժամանակ պատահականորեն հայտվեցինք 1828 թվականից բնակեցված մի տանը, որտեղ պահպանվել էին կահ կարասին, կամը, օրորոցը, հնձանն ու գինու պահոցը։ Թանգարանային արժեք ունեցող իրերը այդ ընտանիքը խնամքով պահել էր մինչ օրս։

Ոսկեվազում յուրահատուկ միջավայր էին ստեղծում նաև տների գունագեղ և հետաքրիր դռները։

Ժամը 16։00- ին Ոսկովազի եկեղեցում հնչեց մի քանի հոգևոր երգ, երգեցինք երգեր տեղի աշակերտների հետ միասին։ Եկեղեցու բակում պարերգերի կատարումով էլ ավարտվեց մեր ճամփորդությունը, որը դեռ երկար կհիշվի բոլորիս կողմից։

Տեսանյութը ստորև

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s