
Հայկական կենցաղը լի է ծիսական և նշանակալից տոներով և այդ ծիսական տոներից մեկն էլ Տյառնընդառաջը կամ Տրնդեզն է, որը Հայ Առաքելական եկեղեցու տերունի և անշարժ տոներից մեկն է և խորհրդանշում է քառասուսնօրյա մանուկ Հիսուսի ընծյումը Աստծուն: Տյառնընդառաջը կարևոր տեղ էր զբաղեցնում հայերի կենցաղում, քանի որ այրվող կրակը (արևը) խորհրդանշում էր գարունքը, ծաղկունքը, հաջողությունն ու բերքատվությունը:
Մարդիկ հավաքվելով կրակի շուրջը երգում պարում զվարճանում էին: Նրանք հավատում էին, որ կրակը կտանի անհաջողություններն ու ցավերը, հիվանդություններն ու վատ սովորությունները։
Ցատկում էին խարույկի վրայով, իսկ առաջացած մոխիրը լցնում էին ծառերի և ծաղիկների արմատներին` հույս ունենալով, որ տարին բերքառատ ու լիքը կլինի:
Արևմտյան դպրոցում Տյառնընդառաջը նշեցինք Փետրվարի 13-ին մեծ շուքով և ոգևորությամբ:
Երգեցինք և պարեցինք խարույկի շուրջը, կատարեցինք որոշ տնդեզյան ծեսեր, իսկ ամենավերջում ցատկեցինք խարույկի վրայով: Յուրաքանչյուր դասարան մեծ պատասխանատվությամբ էր մոտեցել տոնին: Տոնական սեղանը լիքն էր ծիսական հայկական ուտելիքներով:Նախապատրաստական աշխատանքների ժամանակ սովորողները ծանոթացել էին տոնի բնույթին որոշակի ծեսերին և փորձեցին իրենց գիտելիքները կիրառել տոնի ժամանակ:
Լուսանկարները ստորև









