Այսօր՝ փետրվարի 7-ին իրականացրեցինք պարերգերի ուսուցում Հյուսիսային դպրոց-պարտեզում։
Տեառն ընդառաջ տոնի առիթով սովորեցինք «Տրնդեզ» երգը, որին զուգահեռ նաև պարեցինք։ Երեխաները մեծ սիրով և ուշադրությամբ էին սովորում։Նրանք ծանոթացան Տեառն ընդառաջ տոնին, տոնի ընթացքում կատարվող ծեսերին, դրանց նշանակությանն ու սեռատարիքային կազմին։ Փորձեցինք միասին իրականցնել չարխափան բնույթ ունեցող ծեսից մի հատված։ Մինչ մեղեդին սովորելը ծանոթացանք երգի բառերին և դրանց բացատրությանը, որի միջոցով երգն ավելի տպավորիչ և հասկանալի դարձավ։
Թե՛ առաջին և թե՛ երրորդ դասարանի սովորողները հեշտությամբ սովորեցին այս պարերգը։
Հաջորդ պարը, որը սովորեցինք «Թաշկինակներով պար»-ն էր։ Երեխաները հեշտությամբ սովորեցին և մեծ հաճույքով պարեցին, քանի որ թաշկինակներով պարն իր բնույթով թեթև և զվարճալի պար է։
Օրվա մասին տեսանյութը ստորև