Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր տարվա և Զատիկի կապակցությամբ։ Ղափաման իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով լցոնած դդում։
Ղափաման հայկական խոհանոցի կարևորագույն ուտեստներից է։ Սկզբանղբյուրներում չի խոսվում Ղափամա անունով ուտեստի և դրա ծագումնաբանության ու բացատրության մասին։ Ըստ Ստեփան Մալխասյանի «Հայերեն բացատրական բառարանի», ղափամա բառը թուրքական ծագում ունի և կոչվում է փակ ամանի մեջ եփած, սակայն ժամանակակից թուրքական խոհանոցում նման անուն ունեցող ճաշատեսակ չկա։ Կարելի է ասել Ղափաման հայացել է և լիովին հայակական խոհանոցի մասն է դարձել։

Կրթահամալիրում ամեն տարի կատարվում է «Դդմագովքի» կամ Ղափամայի տոնը, որն իսկական, ազգային ծիսական երգ ու պարով համեմված, խնջույքի է վերածվում։ Առավոտյան տեղի ունեցավ ուսումնական ժամերգություն
և ղափամայի օրհնության կարգ Սուրբ Երրորդություն եկեղեցում։

Իսկական տոնախմբությոնը սկսվեց Մայր դպրոցում։ Յուրաքանչյուր դպրոց պատրաստել էր իր տոնական սեղանը, որը լիքն էր դդմով պատրաստված տարատեսակ ուտելիքներով, քաղցրեղենով և իհարկե սեղանի գլխավոր ուտեստ՝ Ղափամայով, որին հաջորդեց տոնախմբությունը լի ազգային երգ ու պարով։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։