Քառօրյա վերապատրաստման ամփոփում

Հունվարի 22-ն եղավ առաջին օրը, երբ մենք մուտք գործեցին Մխիթար Սեբաստացի կրթամալիր։Քառօրյա վերապատրաստման առաջին օրը կատարվեց ծանոթացում նախագծային ուսուցմանը, անհատական ծրագրերին, հեռավար աշխատանքներին և դրանց առանձահատկություններին։ Ծանոթացանք mskh.am— ին։

Վերապատրաստման երկրորդ օրը՝ հունվարի 23-ին անցում կատարեցինք երկրորդ փուլ։ Օրը սկսեցինք պերերգերի ուսուցմամբ, որն անցացրեց Աննա Երիցյանը։

Սկզբում ներկայացվեց, թե ինչ կերպով է անցկացվում ազգային պարերգերի ուսուցումը, և թե ինչու վերապատրաստման ընթացքում, անկախ մասնագիտական ուղղվածությունից, բոլորը պետք է ծանոթանան ազգային պարերգերին։ Տեսական մասից հետո եղավ նաև գործնական մաս ՝ սովորեցինք «Թամզարա» պարերգը։

Օրվա երկրորդ փուլն ավելի տեխնիկական բնույթ էր կրում: Նախ ուսումնասիրեցինք հոդվածներ, որոնք վերաբերվում էին բլոգավարությանը, այս հարթակում իրականացված կրթության առավելություններին և օգտակարությանը։

Լուսինե Փաշայանի օգնությամբ ստեղծեցինք սեփական բլոգը, որտեղ այդ օրվա ավարտին կատարեցինք մեր առաջին հրապարակումը ՝ «Իմ մասին»:

Օր երրորդ — Բլոգում կատարեցինք կարգավորումներ թեմատիկ փոփոխություններ։ Հանձնանարվեց նախագծի մշակում կատարել, որը ևս տեղ գտավ մեր բլոգում։

Քառօրյա վերապատրաստման վերջին՝ չորրորդ օր։ Նախ մասնակցեցինք «Մեդիա ուրբաթ»  տոնախմբությանը,որի ընթացքում ունկնդրեցինք ներկայացված համարները, իսկ վերջում դարձանք այդ տոնախմբության մի մասնիկը և ունեցանք մեր փոքրիկ մասնակցությունը։

Օրվա երկրորդ հատվածում ներկայացրեցինք մեր մշակած նախագծերը, կատարեցինք ուղղումներ և նախագիծը բերեցինք վերջնական տեսքին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s