Իմ մասին

Ողջույն ես Սեդա Թևանյանն եմ։ Ծնվել և ամբողջ կյանքս անցկացրել եմ Երևանում, սակայն միշտ լսել եմ ,տատիս երգերում,իմ հայրենի հողի՝ Ջավախքի և այնտեղի ծնունդ իմ պապի ՝ աշուղ Ջիվանու մասին ։

Սերն առ երաժշտությունը այդ իսկ պատճառով էլ առաջացել է դեռ մանուկ հասակից։ Երգը դառնալով կյանքիս կարևորագույն տարրը ուղեկցել է ինձ ողջ կյանքում։

Չնայած նրան, որ երաժշտական առաջին քայլերս արել եմ դասական երաժշտության մեջ, կյանքի ճանապարհները աստիճանաբար ինձ ուղեկցեցին դեպի ազգային երաժշտության աշխարհ։ Ազգային երաժշտությունան մեջ առաջին քայլերս արեել եմ Ջիվանու անվան աշուղական դպրոցում։ Մասնագիտական կրթությունս ստացել Ա․ Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում։ Հետագայում գործունեությունս շարունակեցի«Նուբար» ազգային երգ ու պարի անսամբլում։

2015 թվականից սկսած Մարո Մուրադյանի անվան «ԱԿՈՒՆՔ»  ազգագրական պետական անսամբլի անդամ եմ։

Քանի որ երաժշտությունը մշակույթի կարևորագույն տարրերից մեկն է, այն ամբողջությամբ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել մշակույթի այլ բնագավառները նույնպես՝ համընդգրկուն պատկեր ստանալու համար։ Հենց այդ նպատակով էլ բարձրագույն կրթությունս շարունակեցի ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժնում։ Հայկական ազգային մշակույթ իր տարրերով, ծեսերով, հավատալիքներով և ավանդույթներով ամենաթանկարժեք գանձն է, որ մենք ունենք և դրա պահպանումն ու հանրահռչակումը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի առաքելությունը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s