Պարտադիր ատեստավորման համար վերապատրաստման դասընթաց
«Երաժշտություն» ուսումնական բնագավառ (մոդուլը)
- «Երաժշտություն» առարկայի դասավանդման մեթոդիկա – 30 ժամ, 2 կրեդիտ
- Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները-5 ժամ (այս ուղղությամբ աշխատանքը կարևորվում է վերապատրաստման ողջ ընթացքում), 3 կրեդիտ
Վերապատրաստող մասնագետ՝ Հասմիկ Մաթևոսյան, էլ. հասցե՝ hasmik.matevosyan@mskh.am, հեռ՝ 093691692
Վերապատրաստման վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Րաֆֆու 57
Վերապատրաստման ձևը՝ առկա, հեռավար-նամակագրություն
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
- Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
- Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 24
- Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 31
- Վկայականների հանձնումը՝ նոյեմբերի 4
1.Դասընթաց. «Երաժշտություն» առարկայի դասավանդման մեթոդիկա– 30 ժամ
Թեմա 1-Դասավանդվող առարկան և ուսումնական բնագավառը՝ ըստ հանրակրթության պետական չափորոշչի
Հանրակրթության պետական ներկայիս Չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ) նախկին կարողությունների և հմտությունների փոխարեն: Շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները կառուցված են կարողունակությունների (գիտելիք, վերաբերմունք, արժեհամակարգ) հիման վրա:
Նախկինում դպրոցն իր ուսումնական պլանը ձևավորելու համար գործնականում հնարավորություն չէր ունենում։ Հիմա դպրոցը շատ ավելի լայն հնարավորություններ է ստանում՝ անհատական ուսումնական պլանը կազմելու համար:
Նախկին Չափորոշիչը կենտրոնանում էր գիտելիքների յուրացման վրա, քանի որ հիմնականում դա էր պահանջում թեմատիկ ամփոփիչ, ավարտական և ընդունելության թեստերը: Իսկ հիմա շեշտը դրվում է կարողականությունների զարգացման վրա, ինչը նշանակում է՝ հորիզոն է բացվում հետազոտելու, ստեղծագործելու համար:
Հանրակրթության պետական չափորոշիչը ձևավորվում է հանրակրթական հիմնական ծրագրերի հետևյալ բաղադրիչներից` ուսումնական բնագավառներ, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջներ. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի` ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ` ըստ կրթական աստիճանների (կարողունակություններ (կոմպետենցիաներ) և ըստ կրթական աստիճանների ուսումնառության՝ ակնկալվող վերջնարդյունքներ). շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների և ուսումնական բնագավառների.
Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:
Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը մշակելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով: Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հանրակրթության պետական չափորոշչի առանձին բաղադրիչների նախագծերի մշակման, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման նպատակով հանձնաժողովն ստեղծում է մասնագիտական աշխատանքային խմբեր:
Հանձնաժողովն աշխատանքային խմբերի մշակած նախագծերի հիման վրա ձևավորում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որը սահմանված կարգով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
Եթե մենք ուզում ենք հանրակրթական դպրոցներում երաժշտություն դասավանդել ամբողջ խորությամբ, ապա նախ պետք է հաստատենք շաբաթական 4 — 6 դասաժամ, ինչպես դա անում են Մերձբալթյան, Եվրոպական երկրներում: Երաժշտության դասընթացը հավասարեցնենք երաժշտական դպրոցի դասընթացին, յուրաքանչյուր սովորող իր ընտրությամբ տիրապետի երաժշտական որևէ գործիքի, իսկ խմբերգային գործունեությունն իրականցվի ուղղակի դասապրոցեսում: Արդյունքն, իհարկե, շշմեցուցիչ է՝ յուրաքանչյուրն, անցնելով երաժշտական կրթական այդպիսի համակարգ, կկարողանա նոտաներով երգել, նվագել այնպես, ինչպես կարդում են տառերով, առանց դժվարության երգի երգչախմբի, նվագի նվագախմբի կազմում, և այլն:
Բայց, նախ նորից պարզենք՝ որն է երաժշտության դասավանդման հիմնական խնդիրը: Եթե սովորողի երաժշտական ճաշակի ձևավորումն է, այդ դեպքում՝ որ ուղղությամբ ենք նրան տանում: Կոմիտասյան, ազգային երգերը, ծեսերը չեն կարող լինել որոշակի դասարանի ծրագրի որոշակի հատվածում իրականացվող գործունեություն: Ծրագրային երգերն հիմնականում պետք է կազմված լինեն դրանցից: Իհարկե, չի բացառվում այլ կոմպոզիտորների, այդ թվում՝ հայ, բարձրարժեք գործերի կատարում, ունկնդրում: Բայց, հիմնական նյութը պետք է վերցնել Կոմիտասից, նրա գրառած ազգային երգերից:
ԹԵՄԱ 2
Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում
Հատկացվող ժամաքանակը – 3 ժամ
Բովանդակությունը
- Խմբային աշխատանքներ (Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված խմբային պարապմունքներ)
- Համագործակցային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
Նկարագրել դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն, նշել հաջողած կետերը, գրել, թե ինչը կփոխեիք կազմակերպման մեջ, եթե կրկին այն պլանավորեիք։
Պատասխան։
Երաժշտություն առարկան չենք կարող պատկերացնել առանց համագործակցային-խմբային նախագծերի։ Մխիթար Սեբաստասի կրթահամալիրում շատ տարածված է ծեսով ուսուցումը և տարատարիք սովորողների համագործակցային նախագծերը։ Ազգային երգերի խմբակային կատարումները էլ ավելի են ընդգծում դրանց կոլորիտն ու կատարողական բազմազանությունը։ Ստորև կներկայացնեմ մի քանի համագործակցային նախագծեր, որոնք համարում եմ ամենահաջողածները։
Այստեղ ես պատրաստել եմ փոքրիկ պրեզենտացիա և ներկայացրել 2021-2022թթ ամենահաջողված միջառարկայական համերգային նախագծերը։
Երկրորդ ամենահաջող փորձն իհարկե ընտանեկան նախագծերն էին։ Այս ամենը ավելի ակնառու երևաց քովիդի ընթացքում, երբ ուսումնական գործընթացը կազմակերպվում էր ընտանեկան միջավայրում՝ առցանց։
Ընտանեկան նախագծերից կառանձնացնեմ
- «Հացթխիկի ծեսն» ընտանիքում նախագիծը։
- «Պարատուն» նախագիծը
- «Ապակյա նվագախումբ» նախագիծը
Համագործակցությունը ամենաարդյունավետ եղանակն է նոր որակներ, շերտեր, կարողություններ բացահայտելու համար։
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Կարդալ ստորև հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
- Կազմել մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
- Կազմել մեկ ճամփորդության նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Պատասխան.
- Ընթերցել եմ թեմա 3-ում նշված հոդվածներից մի քանիսը, սակայն դրանցից կառանձնացնեմ Սոֆյա Գրիգորյանի « Խաղը, շարժումը, հարվածային, շրխկան նվագարանները՝ նախակրթարանում» հոդվածը.
Ինքս արդեն չորրորդ տարին եմ աշխատում նախակրթարանում և միանգամայն համաձայն եմ, որ մանուկին սովորեցնելու և ներգրավելու ամենաարդյունավետ և սիրելի եղանակը խաղն է։ Խաղը հաճախ կարող է նոր մոտեցումների մեթոդների և առաջընթացի բանալին լինել, խաղի մօիջոցով երեխան «անգիտակցաբար մարսում է» տրված գիտելիքը։
Եվ ինչպես հոդվածում է ասվում՝«րբեմն լուծումն այնքան հեշտ ու հետաքրքիր է ստացվում, ուղղակի ստեղծագործական միտքդ ու մանկան անմիջական վերաբերմունքը թելադրում է քո անելիքը։ Ստեղծվում է այն կարևոր կապը քո և մանկան միջև, այն կապը, որն ապահովում է ստեղծականություն, պարզություն, անմիջականություն, թելադրում նպատակն իրագործելու ճիշտ միջոց»։
2. Այստեղ կներկայացնեմ 2022թ ի հետաքրքիր նախագծերից մեկը, որը իրականացրեցինք 4.1 դասարանի սովորողների հետ համատեղ։ Այս դասարանում շատ են սիրում իրենց փորձեվ կիսվել փոքրերի հետ. Զատկի ընթացքում իրենց նախաձեռնությամբ ունեցանք սովորող- սովորեցնող հանդիպում 5 տարեկանների խմբի հետ։ «Մեծիկները» շատ գեղեցիկ ներկայացրեցին իրենց իմաած տեղեկությունները, « փոքրերին» սովորորեցրին զատկական երգեր ու ասիկներ.
Արդյունքում ունեցանք այսպիսի հետաքրիր հանդիպում՝ « Ձոն գարնանը» խորագրով։
3. Ճամփորդական նախագծերից ամենակապակցվածն ու ստացվածն եմ համարում դեպի Աշնակ, Թալին, Դաշտադեմ երթուղով ճամփորդական նախագիծը։ Ինչու՞, որովեհտև այս նախագծի նախապատրաստական ընթացքն էլ ավելի հետաքրքիր է։ Այդ ընթացքը բաժանել ենք երաժշտական և հայրենագիտական հատվածների. Սոնա Փափազյանի հետ սովորողները յուրացրել էին բարբառը, պատմությունը, հայրնեագիտությունը, իսկ ինփ հետ յուրացրել էին Մուշի և Սասունի տարածաշրջանային երգերն ու պարերը։ Արդյունքում ունեցանք մի գեղեցիկ, բանահավաքչական ճամփորդական օր։
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
- Կազմել ինտեգրված գործունեություններով մեկ նախագիծ, այն իրականացնել սովորողների հետ, ընթացքը և արդյունքները վերլուծել։
Պատասխան.
Հարց 1
Ընթերցել եմ նշված հոդվածները սակայն երկրորդ հարցից բխելով կանդրադառնամ Մարինե Մկրտչյանի «Համագործակցությունը՝ որպես հաջողության գրավական» հոդվածին։
Համոզված եմ սեփական փորձով որ համագործակցությունը յուրաքանչյոր դպրոցում բերում է մեկ այլ ավելի կատարյալ արդյունքի քան մենք սպասում ենք։ Հաճախ համագործակցային նախագծերը դառնում են հիմք երեխաների լավ ընկերության։ ուսուցանվող նյութի յուրացման և զարգացման։ Համաձայն եմ Տիկին Մարինեի այն մտքի հետ,որ «Դասապրոցեսում արդյունավետությունը կախված է դասավանդողի և սովորողների համագործակցված աշխատանքից»։
Հետաքրիքր է դերաբաշխումը ինչքան կարող է սովորողին մոտիվացնել և առաջ մղել։
Հարց 2
Ինտեգրված գործունեություններից կներկայացնեմմ մեկը, որը իրականացրել էին Արմինե Գյոնջյանի և տեխնոլոգ ՝ Անուշ Դավթյանի հետ համատեղ։
Նպատակն էր համագործակցության արդյունքում ստեղծել աշխատանքային երգերի ձայնասկավառակ։
Ատորև կներակացնեմ նախագիծը;
Համագործակցային նախագիծ<<Հազարան հավք>> ստուգատես, ձայնասկավառակի թողարկում
Նախագծի համակարգողներ՝ Արմինե Գյոնջյան, Սեդա Թևանյան
Նախագծի մասնակիցներ՝ 3-1դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ 23.04-20.04
Նպատակը՝ Ստեղծել մանկական երգերի սկավառակ: Սովորողների մոտ զարգացնել սերը դեպի մշակույթ: Ձայնագրման ստուդիայում աշխատելու հմտության ձևավորում: Մաքուր երգեցողության զարգացում: Երգչախմբային երգեցողության զարգացում:
Ընթացքը՝ Սեդա Թևանյանի օգնությամբ կընտրվեն երգերի շարք, այնուհետև կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում կձայնագրվեն նախապես ընտրված երգերը: Անուշ Դավթյանի օգնությամբ 3D տպիչով կձևավորվի սկավառակի պատյանը:
Շնորհանդեսին կմասնակցեն ծնողական համայնքը: Որպես ելքի ստուգատես և Մայիսյան հավաք, սովորողները սկավառակները կնվիրեն ծնողներին:
Ընտրված երգեր
Խուտուտն եկավ
Գունդ անեմ
Թեշիկի երգը
Տատիկ զալուր
Հոյ Նարե
Հոպ Մարալ
Ձձում
Ձայնագրման քրոնիկոն
Շնորհանդես
Ֆիլմերը կտեղադրվեն յուրաքանչյուր արված աշխատանքից հետո:
Արդյունքում՝ Դպրոցի ձայնադարանում կունենանք սովորողների կողմից թողարկված երգերի շտեմարան:
Արդյունքը ստորև՝
Ընթացիկ ֆիլմեր
- 3-1 դասարանը հրավիրում է#5
- Անակնկալից առաջ «Հազարան հավք»#4
- Անակնկալից առաջ #3
- Անակնկալից առաջ #2
- Անակնկալին ընդառաջ #1
Թեմա 5
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Ներկայացնել ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի պարապմունքների ժամանակ՝ արդյունավետություն, կիրառում:
- Ծանոթանալ հոդվածներից մեկին՝ գրախոսել:
Պատասխան՝
հարց 1
21-րդ դարում անհնար է պատկերացնել կրթությունը առանց մեդիամիջավայրի օգտագործման։Տարինեի ընթացքում ուսումնական մեթոդները դառնում են առավել բազմազան, տեղեկատվությունը ամբարվում է համացանցում և չափազանց կարևոր է երեխաների մոտ զարգացնել մեդիագրագիտությունը և այդ մեթոդով առավել հարմարավետ կատարել կրթությունը։
Կրթահամալիրի աշխատակից երաժիշտները ստեղծել են բլոգային, համացանցային մի մեծ պաշար որից կարող են օգտվել բոլորը։
Առաջինը կնշեմ, դասավանդողների բլոգները երաժշտության առարկայի դասավանդաման կարևորության համար՝
Նաև կներկայացնեմ մի քանի կայք որոնք ունեն ճշգրիտ տեղեկատվություն՝
Հարց 2
Պատասխան
Թեմա 6
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Ներկայացնել առարկայի ուսուցման գործընթացում սովորողի արժեհամակարգի ձևավորման ձեր մոտեցումը, քայլերը:
- Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները: Մեկը՝ գրախոսել:
1.Պատասխան
Երաժշտություն առարկան երեխայի մեջ ձևավորում է մարդասիրական մի քանի հատկանիշներ՝ լսել, հասկանալ, գնահատել:
Ես միշտ սովորողներիս հետ փորձում եմ տարբեր երաժշտական խաղերի, ելույթների միջոցով ձևավորել լավ ունկնդիր լինելու ունակությունները: Հաճախ դասի վերջին 10-15ր կազմակերպում եմ «Հանդիսատես-կատարող» խաղը: Դասարանից մեկը կամ մի քանիսը ելույթ է ունենում, իսկ մյուսները դառնում են հանդիսատես: Այդ խաղի միջոցով սովորում ենք լինել հանֆուժող, երբ որևէ մեկը սխալվում է, ապրումակցող, երբ որև մեկն ընկճվում է: Սովորում ենք կառովարել սեփական էմոցիաները անկախ նրանից, թե ինչպես է սովորողը ելույթ ունենում հանդիսատեսը չպետք է վառ էմոցիաներ ցուցաբերի և այլն: Միգուց շատերին թվա, որ սա ընդամենը խաղ է, բայց խաղը կարող է ձևավորել մի ամբողջ մշակույթ սովորողի մոտ:
Երաժշտությունը նաև իր մեջ ներառում է ազգային կարևոր բաղկացուցիչներից մեկը՝ ծեսը որը առկա է յուրաքանչյուր ազգության մշակույթում: Մենք հաճախ խոսում ենք տարբեր ավանդույթներից և ծեսերից, հաճախ դրանք թվում են սովորողներին տարօրինակ: Այդ միջոցեվ մենք փորձում ենք ձևավորել առանց խտրականության միջավայր: Երբ սովորողները ծանոթնում են ազգային յուրահատկություններին դրանք տեսնելիս իրենց արձագանքը լինում է ավելի զուսպ և գիտակցված:
Կան սովորողներ, որ չեն սիրում երգել պարել դա իրենց իրավունքն է, սակայն ի ուրախություն ինձ այդպիսիս սովորողները քիչ են և ժամանակի ընթացքում էլ ավելի են քչանում: Պատճառը այն սերն է որը նրանց զգում են իմ և այլ սովորողների կողմից դեպի ազգային երգն ու պարը: Իզուր չէ, որ կրթահամալիրում երաժշտությունը առաջնային տեղում է: Չէ, որ երաժշտությունը համարվում է առաջին հակասթրեսորներից և կոչված է միավորելու և հանդարտեցնելու մարդկանց:
Այս պայմաններն են թելադրում մեր սովորողներին դրսևորել հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից։ Դպրոցների կառավարումը պետք է արտացոլի և խթանի սովորողի իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ ծողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը։ Մեր կրթահամալիրում ծնողները մեզ հավասար իրավունքներ ունեն, մասնակցում են մեր ուսումնական գործընթացին, մեր ուսումնական գործընթացի լիարժեք մասնակիցն են։ Դրանից էլ մեր սովորողները ավելի ավելի ազատ են լինում, տեսնում են իր սուցիչի ու ծնողի համատեղ աշխատանքը, որ փոխկապակցված է ու ուղղված է ի շահ սովորողի, դրա համար էլ մեր կրթահամալիրի սովորողները տարբերվում են այլ հաստատություններում սովորող երեխաներից։
Հարց 2
Թեմա 7
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Ծանոթանալ ստորև նշված երաժշտական ուսումնական կայքերին, գրախոսել․ նշել դրական կողմերը և թերությունները։
- Կայքերից ընտրել ուսումնական նյութ, այն փորձարկել սովորողների հետ, գրել դիտարկումներ։
- Կազմել երկու ուսումնական նյութ՝ մեկ անհատական և մեկ խմբային աշխատանքի համար։
Լավ ծանոթ եմ նշված կայքերին։ Դրանցից յուրաքանչյուրը ունեն գործածություն իմ աշխատանքային բնագավառում։ Ձայնադարանը ունի մեծ երաժշտական պաշար սակայն կարծում եմ որ կթրահամալիրի կայք էջերի ապահովությունը առավել լավ պետք է ապահովել։ Նախորդ տարիներին մենք ունեցանք արխիվների մեծ կորուստ, որը ստիպեց երաժիշտներին նորից կազմել փաթեթներ աշխատանքը նորից կրկնվեց։
Կցանկանայի որ կայքից հնարավոր լիներ ներբեռնել mp3 տարբերակ, քանի որ դասվարները այլ աշխատակիցները հաճախ դժվարության առաջ են կանգնում որևէ տեսանյութ մոնտաժելիս չունեն համապատասխան mp3 ձայնագրությունների պաշար իսկ կայքը թույլ չի տալիս։
Ծեսերի լաբորատորիայի էջը առավել շատ ինձ օգնում է մնախագծերի կողմնորոշման և իրականացման հարցում։
Թեմա 8
Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը
Հատկացվող ժամաքանակը – 3 ժամ
Բովանդակությունը
- սովորողի զարգացման բնութագիր
- դասի մասնակցայնություն, ներառում
- սովորողի բլոգ
- փառատոններ, ստուգատեսներ, համերգներ
Երաժշտություն առարկայի գնահատումը ինքնին պետք է չլինի պարտադրանքով, այլ պետք է լինի խթան ավելի ակտիվ մասնակցելու համար։ Վերևում նշել եմ գնահատանքի իմ տարբերակը։Երբ գնահատում ես տվյալ պահի դրությամբ կատարվող իրավիճակը, այն օգնում է, որ վերահսկես, ճիշտ կողմնորոշվես ու ճիշտ քայլերի հերթականությամբ շարժվես առաջ։
Երբ մարդու լավ արարքն ես գնահատում գովեստի խոսքերով, շնորհակալությամբ, ապա դրանով կարողանում ես ոգևորել դիմացինիդ։ Մարդուն, անհատին գնահատականն անհրաժեշտ է դիմացինի, սեփական առաջընթացը ֆիքսելու համար։
Ներկայացվող վերջնաարդյունքներին համապատասխան գնահատում են սովորողի գիտելիքը, կարողություններնշ,հմտությունները և հետագա առաջընթացի սպասելիքները։
Սովորողի գնահատումը ունի հետևյալ գործառույթները՝
- խրախուսել
- օգնել
- մոտիվացնել
- մոտիվացնել
ուրաքանչյուր սովորողնին պետք է գնահատել
- անկողմնակալ,
- հիմնավորված
- արդար,
- հավաստի
- հիմնավորված։
Երաժշտության պարագայում յուրաքանչյուր երգի, պարի, պարերգի կատարումից հետո տեղի է ունենում քննարկում՝ այն սովորողները ովքեր ճիշտ են կատարել երգե, պարը խրախուսական խոսք կամ նշան են ստանում, իսկ մյուսների պարագայում փորձում ենք ուղղել։
Թեմա 9
Վերապատրաստվողների գործնական աշխատանք
- Ծանոթանալ ստորև ներկայացված նյութերին, որևէ մեկից դուրս բերել առարկայի դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները, ռազմավարությունը
- Նկարագրել դասարանում իրականացրած մեկ խմբային գործունեություն, նշելով դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները, ռազմավարությունը: