ՀԱՆՐԱԿՐԹՈւԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈւԹՅՈւն․ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Վերապատրաստող մասնագետներ՝ Վարդան Կարապետյան, Աշոտ Տիգրանյան
Վերապատրաստվող խումբ՝ վերապատրաստվող ուսուցիչներ
Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Բովանդակությունը՝
Թեմա 1․ Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում
- Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
- Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
- Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
- Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
- Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
Առաջադրանք․
Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
-Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
-Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
–Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/
-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/
Պատասխան
Սովորողների իրավունքներն ու պարտականությունները
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները հաստատված են ՀՀ օրենսգրքով ՝Օրենսգրքի 5-րդ գլխի 20-րդ հոդվածի համապատասխան։
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորողների իրավունքներն ու պարտականությունները հաստատվում են ուսումնական պայմանագրով, որը ունի իր յուրահատկությունները ըստ տարիքային օղակների։։ Կրթահամալիրում սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան դպրոց ձևերով, դրանց համակցումով։ Բացի պետականորեն հաստատված իրավունքներից և պարտականություններից կան նաև ներքին կարգապահական կանոններ, որոնց ենթարկվում է սովորողը։ Մխիթար Սեբաստացի կրթհամալիրում սովորողը իրավունք ունի նաև օգտվելու Կրթահամալիրի ուսուցման բոլոր միջոցներից, այդ թվում`
համակարգիչներից, համացանցից և թվային այլ միջոցներից, ուսումնական տարածքներից։ Կրթահամալիրի այլընտրանքային ծրագիրը հնարավորություն է տալիս սովորողին ընտրել նաև իր նախընտրելի գործունեությունը(ընտրությամբ գործունեության ծրագիրը), լրացուցիչ կրթության ծավալը։ Սովորողը պարտավոր է ներկա գտվել իր անհատական ուս․պլանով սահմանված դասապրոցեսներին՝ ներառյալ ընդհանուր պարապմունքին,որը ևս կրթահամալիրի հեղինակային ծրագրի կարևոր բաղադրիչներից է։ Պարտավոր է 3-րդ դասարանից սկսած վարել իր ուսումնական բլոգը, որը տվյալ պարագայում իր աշխատանքային հարթակն է։ Սովորողը նաև պարտավոր է վարել էլեկտրոնային հասցե, պատասխանել ուսուցչի, Դպրոցի կազմակերպչի, Տնօրենի, գրասենյակիղեկավարի, Կրթահամալիրի տնօրենի էլեկտրոնային նամակներին։
Կրթահամալիրի սովորողները, նրանց օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում ներքին կարգապահական կանոններով, ուսումնառության պայմանագրով որոշված իրենց պարտականությունների կատարման համար:
Կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ
Կրթահամալիրում գործում են հետևյալ կարգերը՝
- Ընդունելության կարգ
- Ուսումնառության պայմանագրի կնքման կարգ
- Սովորողի, աշխատողի՝ բացակայելու, այդ մասին տեղեկացնելու կարգ
- Լրացուցիչ կրթության կազմակերպման
- Երկարացված օրվա կազմակերպման կարգին
- Սննդի կազմակերպման կարգին
- Ուսումնառության պայմանագրի լուծման կարգին
- Ուսուցման ձևերը կրթահամալիրում
Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27/(ընթերցել եմ ծանոթ եմ)
Մանկավարժական աշխատողի իրավունքներն ու պարտականությունները սահմանված են ՀՀ Օրենսգրքի Գլուխ 5 ի հոդված 27 ով, սակայն ինչպես սովորողները այնպես էլ մանկավարժական աշխատողները Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրենց իրավունքներն ու պարտականությունները հաստատում են աշխատանքային պայմանագրով։Կրթահամալիրի առանձնահատկությունը այն է, որ այստեղ հեղինակայաին կրթական ծրագրեր են իրականացվում: Այդ ծրագրերի հեղինակն ու իրագործողն ուսուցիչն է: Նա օրենքի, պետական չափորոշչի և կրթահամալիրի կանոնադրության սահմաններում ազատ, անկաշկանդ ստեղծագործելու, իր գաղափարները փորձարկելու, մշակելու հնարավորություն ունի: Երաժշտության առարկան ունի հիմնական ծրագիր, որը համակարգվում է Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կողմից և երաժշտության ուսումնական կենտրոնի կողմից։ Բացի հիմնական նախագծերից դասավանդողը իրավունք ունի իրականացնել նաև այլընտրանքային հեղինակային նախագծեր։
Երաժշտության դասավանդաողը պարտավոր է մասնակցելու անհատական աշխատաժամանակով հաստատված դասապրոցեսներին ընդ որում համակարգել ՝ Ուսումնական Ժամերգությունները, Ուրբաթ-համերգները, Առավոտյան ընդհանուր պարապմունքները։ Պարտավոր է տիրապետել որևէ գործիքի՝ ցանկալի է ազգային նվագարանի։ Վերոնշյալ կետերը սահմանված են ըստ կրթահամալիրի ներքին կանոնակարգի։ Երաժշտության դասավանդողը համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով:
Երաժշտության դասավանդողը ստեղծում է ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար:
Ուսումնական տարվա ընթացքում հրատարակում է իր մեթոդական մշակումները (հոդված) իր բլոգում, կրթահամալիրի «Դպիր», «Պարտեզ» կամ այլ ամսագրում, մասնակցում է կրթահամալիրյան ստուգատեսներին։ Պարտավոր է նաև մասնակցել ուսումնական ճամփորդություններին մեկ օրյա, եռօրյա․․․։
Ծնողն իրավունք ունի.
- համարվելու իր երեխայի առաջնային կրթողը,
- օգտվելու կրթահամալիրում առկա հեղինակային կրթական ծրագրերից և ծառայություններից` իր երեխայի պահանջներին, ընդունակություններին և արժանիքներին համապատասխան,
- կրթական հաստատությունից ստանալու իր երեխային վերաբերող ցանկացած տեղեկություն,
- իր երեխայի համար ընտրելու այն կրթությունը, որն ամենից մոտ է իր համոզմունքներին և արժեքներին, որոնք կարևոր է համարում դաստիարակության համար:
Ծնողները պարտավոր են. - պատասխանատվությամբ վերաբերվել իրենց երեխաների անհատականության զարգացման առանձնահատկություններին և հարգել նրանց իրավունքները,
- իրենց երեխաներին ապահովել հանրակրթության, նախասիրական գործունեության և խորացված ուսուցման համար անհրաժեշտ անհատական (այդ թվում` թվային) միջոցներով,
- ապահովել իրենց երեխաների մասնակցությունը ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, ուսումնա-հետազոտական ճամբարին, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին, դասընթացների ծրագրերով որոշված ուսումնական ճամփորդություններին:
Թեմա 2․ Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում
- Ընդհանուր դրույթներ
- Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
- Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
Առաջադրանք․
Կարդալ Հանրակրթության պետական չափորոշչի հետևյալ բաժինները և առանձնացնել այն կետերը, որոնք վերաբերում են ձեր ուսումնական բնագավառին՝
-Հանրակրթության պետական չափորոշիչ
-Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 2, կետ 6-8/
-Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 4, կետ 10-51/
-Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները /Մաս 5, կետ 11-46/
Ստորև կներակայացնեմ կետերը որոնք վերաբերվում են նաև երաժշտությանը, այսինքն սովոորղը պետք է ունենա այս կարողություններն ու հմտությունները հետագա ավելի վստահ քայելի համար։
/Մաս 4/
25) գնահատի իր և ուրիշների կարծիքն ու փաստարկները, վերլուծի պատճառահետևանքային կապերը և կայացնի որոշումներ.
26) ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
27) բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
28) դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
31) արտահայտի, հիմնավորի և պաշտպանի սեփական տեսակետը և դիրքորոշումը.
32) արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
33) ճանաչի իր ուժեղ ու թույլ կողմերը և դրսևորի ինքնազարգացմանը միտված վարքագիծ.
34) ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.
42) դրսևորի մշակութային ընկալման և արժևորման կարողություններ, արվեստի որոշ տեսակներում ստեղծագործական աշխատանքներ կատարելու ունակություններ և հմտություններ.
43) ճանաչի ստեղծագործական տարբեր ժանրեր և ոճեր, արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտի իր գաղափարները և հույզերը.
44) ճանաչի տարբեր ժամանակաշրջանների, ազգերի և մշակութային-գաղափարային խմբերի արժեքները, բացատրի դրանց ազդեցությունն ու արտացոլումը տեղական և համաշխարհային մշակույթի մեջ.
45) ճանաչի և արժևորի իր ազգային մշակույթը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, դրա առանձնահատկությունները և ներդրումը համաշխարհային մշակույթի մեջ.
/Մաս 5/ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
28) ստեղծի մեդիա բովանդակություն և կարողանա տարածել իր ասելիքը մեդիայի տարբեր հարթակներում՝ գիտակցելով դրա հետևանքներն ու ազդեցությունը, պահպանելով էթիկան և համացանցից օգտվելու անվտանգության կանոնները.
29) ուրիշների հետ համագործակցելով և ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր՝ ձեռք բերած գիտելիքը կամ գործնական արդյունքը ներկայացնելով տարբեր միջոցներով.
30) նախաձեռնի կամ ակտիվորեն ներգրավվի տարատեսակ հանրօգուտ միջոցառումներում՝ ըստ սեփական հետաքրքրությունների.
39) դրսևորի հարգալից և հոգատար վերաբերմունք ազգային և համաշխարհային արվեստի արժեքների նկատմամբ, ցուցաբերի մշակույթի իմացություն և դրա հետ հաղորդակցվելու ձգտում.
40) ներկայացնի հայ մշակույթի տեղն ու դերը համաշխարհային մշակույթում և համաշխարհային մշակույթի դերը համամարդկային արժեքների համատեքստում.
41) կարևորի իր՝ հայկական և համաշխարհային պատմամշակութային արժեքների ժառանգորդ լինելը և ցուցաբերի պատասխանատու վերաբերմունք դրանց պահպանման գործում.
Ուսումնական ծրագրերը Կրթահամալիրում
Վերոնշյալ առանձնացված կետերը քիչ թե շատ կարող են վերաբերվել մեր ուս․ հաստատության երաժշտության ծրագրին սակայն այ ամենը մի փոքր անգատականացված է՝ըստ մասնագետի հնարավորությունների։
Կրթահամալիրում երաժշտություն առարկան չի գնահատվում․ըստ ծրագրի պետք է գրել ստուգված կամ չստուգված, սակայն ես 4-5-րդ դասարաններում իրականցնում եմ նկարագրողական գնահատում, այսինքն ՝ ինչ առաջընթաց ունի սովորողը, ինչը կուզեի վերանայվեր և այլն։
Կարծիք․
Իհարկե կրթական ոլորտում պետք է լինեն որոշակի չափորոշիչներ,սակայն էստեղ ընթերցելիս ես մի քանի հարցեր ունեցա։ Ի՞նչ է հասկանում կրթական ոլորտը մշակույթ ասելիս և արդյոք բոլորի ընկալումները մշակույթ և արվեստ ասելիս համընկնում են։
Դպրոցական տարիներից ինձ մոտ տպավորություն է որ մշակույթը ընկալվում է այս պարագայում որպես արվեստ, ինչը կարծում եմ պետք է որպես չափորոշիչի մաս դիտարկելիս ունենա հստակ սահմանում, որովհետև այդ ամենը կբերի այն իրավիճակին երբ կրթական տարբեր հաստատություններ կունենան ոչ համապատասխան շրջանավարտներ։
Թեմա 3․ Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները
- Ուսումնական հաստատության ուսուցիչը
- Ուսուցչի վերապատրաստումը
- Ուսուցչի հերթական ատեստավորումը
- Ուսուցչի կամավոր ատեստավորումը
- Ուսուցչի տարակարգի շնորհումը
Առաջադրանք․
Կարդալ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները և մշակել ուսուցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝
Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
Ուսումնական հաստատության ուսուցիչը /ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն, Գլուխ 7/
/Հանրակրթության մասին «ՀՀ օրենք», հոդված 26/
Ուսուցչի վերապատրաստումը
Ուսուցչի հերթական ատեստավորումը
Ուսուցչի կամավոր ատեստավորումը
Ուսուցչի տարակարգի շնորհումը
Տարակարգի շնորհման նոր մեխանիզմ
Վարդան Կարապետյանի կարծիքը
Յուրա Գանջալյանի կարծիքը
Պատասխան
Ուսումնական հաստատության ուսուցիչը
- Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։
Հ․գ այս կետում անհասկանալի է թե ինչպե՞ս պետք է մասնագետը ունենա 5 տարվա աշխատանքային փորձ եթե թույլ չեն տալիս աշխատել հանրակրթական դպրոցներում(բացառությամբ ՄՍԿՀ-Ը) - . Տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում՝ յուրաքանչյուր ուսուցչի համար 5 տարին մեկ անգամ։ Մինչև սահմանված ժամկետի լրանալը ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո:
- Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
- Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։ - Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:
Կարծիք․
Տարակարգի աստիճանակարգը և վերջիններիս յիջև ընկած տարածությունը կարծում եմ պետականորեն դեմոտիվացնում է գրագետ և լավ մասնագետին։ Մասնագետը այո պետք է միշտ ինքնակրթվի և բարելավի գիտելիքները սակայն հայաստանյան պայմաններում մասնագետը ֆիզիկապես հաճախ չի հասցնում անել անհատական հետազոտություն, թարմացնել գիտելիքները, ինչն էլ բացի տարակարգ չստանալուց խանգարում է նաև պիտանի գիտելիք փոխանցելուն։
Թեմա 4․ Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները
- ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
Առաջադրանք․
Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն։
Նախ նշենք այն կետերը որոնք հիմք են դառնում աշխատողի պատոնավարման համար՝
1. Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների նկարագիրը հիմք է ծառայում`
1) սահմանելու աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.
2) որակավորման և մասնագիտական հատկանիշների համաձայն` իրականացնելու կադրային քաղաքականություն.
3) հավաստագրելու հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդին.
4) ատեստավորելու ուսուցչին:
2. Մանկավարժների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրով սահմանվածին:
3. Պաշտոնների նկարագրերը նախատեսված են մանկավարժական և ղեկավար յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:
4. Յուրաքանչյուր պաշտոնի նկարագիրը բաղկացած է 3 բաժնից`
1) «Պաշտոնային պարտականություններ» բաժնում թվարկվում են աշխատողին ներկայացվող պարտադիր մասնագիտական գործառույթները, որոնք հիմք են ծառայում յուրաքանչյուր ուսումնական հաստատության համար` ՀՀ կառավարության կողմից հաստատված` հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչների որակավորման տարակարգերի հիման վրա իր կանոնադրության շրջանակներում մշակելու և հաստատելու պաշտոնային պարտականությունների ցանկ.
2) «Տվյալ պաշտոնը զբաղեցնողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներ» բաժինը պարունակում է այն հիմնական պահանջները, որոնք ներկայացվում են աշխատողին մասնագիտական գիտելիքների, օրենսդրական, նորմատիվ իրավական ակտերի, հրահանգների և այլ փաստաթղթերի վերաբերյալ, ինչպես նաև մեթոդներն ու միջոցները, որոնք պետք է աշխատողը կարողանա կիրառել պաշտոնային պարտականությունները կատարելիս.
3) «Որակավորման պահանջներ» բաժնում սահմանվում են հետևյալ պահանջները`
ա. կրթությունը` միջին մասնագիտական, բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) առարկայական (մասնագիտական) որակավորումը,
բ. մանկավարժական և տվյալ պաշտոնում աշխատանքի ստաժը,
գ. որակավորման և մասնագիտական այլ ցուցանիշներ:
5. Պաշտոնների նկարագրերը տարածվում են ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատողների վրա` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզներում աշխատող երաժշտին ներկայացվող պահանջներ՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում երաժշտության դաստիարակի։
Կրթահամալիրի դպրոց-պարտեզի երաժշտության դաստիարակը.
- ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է երգուսուցման, ազգային պարի ուսուցման հմտությունների, նվագում է դաշնամուր. պատրաստ է սովորելու ազգային մի նվագարան նվագել,
- մանկավարժական երգչախմբի, ստեղծագործական խմբի անդամ է, մասնակցում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված համերգներին, տոնախմբություններին, որպես կազմակերպիչ,
- կարող է՝
- կազմել 2-5 տարեկանների, 5-8 տարեկանների, 4-5-րդ դասարանցիների համար՝ երաժշտության ուսումնական ծրագիր.
- սովորողների հետ մշակել և իրականացնել ուսումնական նախագծեր.
- ստեղծել և ղեկավարել երաժշտական նախասիրություն ունեցող սովորողների ստեղծագործական խումբ.
- ուսուցումը կազմակերպել ուսումնական բլոգներով
- կազմակերպել ճամբար, նաև կրթահամալիրից դուրս։
Մասնագետը պետք է ծանոթ լինի թվային տեխնոլոգիաների, տիրապետի համակարգչային ծրագրերի և գոնե մեկ օտար լեզվի։
Ընդհանուր դասըթնացի մասին կարծիք։
Վերապատրաստման ընթացքում երկրորդ դասընթացն ենք իրականցրել Վարդան Կարապետյանի հետ։ Շատ կարևորում եմ երբ դասապրոցեսը, միջանձնային աշխատանքային հարաբերությունները սովորղների և դասավանդոսների միջև ունենում են որոշակիություն։ Այս դասընթաց ինձ օգնեց առավել լավ տիրապետել սեփական իրավունքներին և, ինչու ոչ նաև, պարտականություններին։ Կարևոր էր նաև օրենքների և դրանց կիրառելիության քննարկումը, որովհետև եթե օրենքները կիրառելի չեն կարող են մասնագիտական խմբի քննարկամն արդյունքում հանվել, կամ ավելացվեն նորերը։ Շնորհակալ եմ տեղեկատվական և հետաքրքիր դասընթացին համար։