Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան
Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:
- Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Ուսումնասիրության նյութեր
- ՀՀ օրենքը երեխայի իրավունքների մասին
- Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին
- «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
- ՀՀ-ում ներառական կրթության իրականացման գնահատում, 2013 թվական
Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ:
Առաջադրանքի կատարում.
Ծանոթացա Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին։ Մխիթար Սեբաստացի քրթահամալիրում ներառաքան քրթության կազմակերպուման փորձը համարում եմ ամենահաջողներից մեկը։ Կառանձնացնեմ նաև սովորողների աջակցությունը կարիքով սովորողներին։
Ներկայումս ուսուցման անհատական ծրագրերի մշակմանն ուղղված անելիքներ շատ կան։ Դասավանդողների մասնագիտական զարգացումն ապահովելու համար վերապատրաստումների կարիք կա։
Կրթությունը պեդք է լինի աջակցող այլ ոչ թե խանգարող։
Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։
«Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
«Ներառական կրթություն» Ազնիվ Գալստյան
«Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» Մարիետ Սիմոնյան
Պատասխան.
Ընթերցելով վերոնշյալ հոտվածները առանձնացրել եմ Մարիետ Սիմոնյանի «Չկա ներառականություն, չկա մանկավարժություն» հոդվածը։
Հաճախ մեզ թվում է որ ներառականության կարիք ունեն միայն հատուկ կարիքով սովորողները սակայն ժամանակը և աշխարհում կատարվող իրադարձությունները ապացուցեցին, որ ներառականության կարիք ունի յուրաքանչյուր օտար միջավայրում գտնվող անհատ։ Այս պարագայում պետական մակարդակով հատուկ ուշադրություն պետք է դարձվի այս խնդիրներին, մանավանդ որ վերջին տարիներին կան մեծ թվով հայրենադարձներ։
Թեմա 2․
Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:
Ծանոթանալ, կարողանալ բացահայտել և ճանաչել երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Կարողանալ տարբերել կրթական կրիքները: Քննարկել առանձին դեպքեր: Ընթերցել եմ Աննա Օհանյանի զարգացում նկարի միջոցով հոտվածը։ Մաննկավարժության մեջ հայտնի է այն տեսությունը, որ որքան շատ զգայարաններ են մասնակցում նյութի յուրացմանը, այդքան արագ և արդյունավետ է դառնում ուսուցման գործընթացը։ Սա վերաբերվում է ոչ միայն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողներին, այլև ընդհանրապես բոլորին։ Նկարը խթանում է զարգացնել բանավոր խոսքն ու երևակայությունը հատկապես, երբ սովորողն ինքն է ընտրում նկարի թեման, այդ ժամանակ նա ոչ միայն յուրացնում է տվյալ թեմային վերաբերող բառապաշարը, այլ նաև սկսում է նորանոր թեմաներ մտածել: Սեփական փորձից կարող եմ ասել որ, խոսքի զարգացման կարևոր խթան է հանդիսանում նաև երգը և առհասարակ երաժշտությունը։ Իմ պրակտիկայի ընթացքում ունեցել եմ սովորողներ ովքեր հաղթահարել են խոսքի ինչ-ինչ արգելքներ հենց ձայնավարժությունների և երգի միջոցով։ Կարծում եմ, որ արվեստի յուրաքանչյուր ճյուց ունի իր առավելությունն այս գործում։ |
Թեմա 3․
Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ:
Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:
Առանձնացրել եմ հետևյալ դրույթները՝
1. Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք:
2․Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժների և ՄՀ ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ` ՏՄԱԿ): Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` Կանխարգելիչ միջամտությունների պլանով:
3. Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար։ Անհրաժեշտության դեպքում Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցում է նաև տվյալ հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խումբը։
4․ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս նախադպրոցական ուսումնական հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի:
5. Նախադպրոցական մակարդակում մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները և փորձում երեխային աջակցել, որպեսզի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնի հասակակիցների հետ զուգընթաց:
Սեփական դիտարկում.
Հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանքի փուլերից յուրաքանչյուրն ունի իր կարևորությունը, սակայն ամենակարևորն եմ համարում ճանաչման փուլը, քանի որ հաճախ ծնողների կամ դասավանդողների կողմից այդ փուլի շրջանցումը բերում է ժամանակի կորստի և կարիքի սրացման:
Ճանաչման փուլից հետո երկրորդ կարևորագույն քայլը պետք է լինի ճիշտ ծրագրի կազմումն ու անհատական հարմարեցումը: Եվ երրորդ ամենակարևոր աշխատանը ծնող-դասավանդող-երեխա եռակողմ աշխատանքն է որը պետք է լինիանընհատ և իրար հետ կապակցված:
Ծանոթանալ Դպրոցական մակարդակի գնահատման գործիքակազմին, կատարել մեկ գործնական աշխատանք՝ կարիքի գնահատում:
Թեմա 4․
Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ։
Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:
Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:
Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:
Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
Ժամանակակից աշխարհում արդեն նորություն չէ, որ տեխնոլոգիաները կարող են լինել ոչ միայն խաղ- զվարճանք այլ նաև կարող են իրական հնարավորություններ ստեղծել անձի զարգացման գործում:
Աուտիզմ և հենաշարժողական խնդիրներ ունեցող սովորողները հաճախ կարող են օգուտ քաղել տեխնոլոգիաներից՝ մասնավորապես համակարգիչներից:
Այդ օրինակներից ամենավառը ինձ համար Արևմտյան դպրոցի 5- րդ դասարանի սովորող Վիկտորիան է ով կարողանում է քթով տեքստեր հավաքել, կամ աուտիզմ ունեցող Յուրան է ով օգտագործելով հեռխոսը զբաղվուն է իր սիրելի գործով տեսանյութեր նկարելով և հրապարալելով:
Ժամանակից դպրոցից չենք կարող բացառել համակարգիչները կամ այլ տեխնոլոգիաներ, սակայն դասավանդողներն ու ծնողը պետք է առավելուշադիր լինեն:
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան
Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրերայինի հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին:Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող հմընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:
Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները:
Համատեղ դասավանդման մոդելները լայն տարածում ունեն կրթահամալիրում։ Աջակցող դասավանդման մոդելը շատ արդյունավետ է։ «Իմացումի հրճվանք» ծրագրի դասվարը առարկայական ժամին հանդես է գալիս որպես օգնող-լրացնող։ Այս մոդելը կրթական ծրագրի անբաժանելի մասն է։
Զուգահեռ դասավանդումն ինձ դուր է գալիս. այն հնարավորություն է տալիս թույլ, ուժեղ կարողություններով սովորողներին զուգահեռ աշխատել և հասնել պահանջված արդյունքին։
Թիմային մոդելը նույնպես կիրառվում է կրթահամալիրում. այն ապահովում է միջառարկայական կապը, համընդհանուր գիտելիքների տրամադրումը։
Այլընտրանքային մոդելն ապահովում է ինքնատիպ, յուրատեսակ մոտեցում. սովորողին կարելի է դիտարկել տարբեր կողմերից, գտնել մոտենալու այլընսրանքային ճանապարհ։
Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելը շատ հետաքրքիր է. առանձին խմբերով (3) աշխատում են դասարանում. խմբերն ուսումնասիրում են տարբեր աշխատանքներ, և սովորողները շրջում են խմբերով, կատարում այդ խմբին տրված առաջադրանքները՝ «ես եմ անում», «դու ես անում» և «մենք ենք անում» սկզբունքով։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընդհանուրից գնալ մասնավորին՝ խմբային աշխատանքից ինքնուրույն աշխատելուն անցնելով։
Թեմա 5․
Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում։
Ծանոթանալ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում գործող կրթական ծրագրային հարմարեցումներին (առկա,հեռակա, հռավար, անհատական դասացուցակով աշխաանք) առանձնահատկություններին: Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրաթահամալիրում կիրառվող), ուսուցման պլանավորում (օրինակելի ձև և կրթահամալիրում կրականացվող համընդհանոուր ներառական կրթությունից բխող առանձնահատկություններ):
ԱՈւՊ-ում կարևոր է աճի զարգացման բնութագրի կցումը, որը շուրջտարյա, երկարաժամկետ գնահատում է տրամադրում սովորողի հմտությունների ու կարողությունների վերաբերյալ։
Կարևոր արձանագրում է նախասիրությունների, լրացուցիչ կրթության, ինչպես նաև ընտրությամբ գործունեության մասին տեղեկությունների փաստագրումը, որը լրացուցիչ վերլուծությունների առիթ է տալիս։
Բլոգավարության հմտություններով արձանագրում ենք կարիքով սովորողի մեդիակարողությունները։
ԱՈւՊ -ում կարևոր է դասվարի և ծնողի արձանագրումները սովորողի կրթական կարիքների, աստիճանի վերաբերյալ, դրանց համեմատում կատարելը և անաչառ եզրակացության հանգելը։
Թեմա 6. Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:
- Սովորող-սովորեցնող նախագիծ
- Ուսումնական ճամփորդություններ
- Ուսումնական ճամբարներ
- Խմբային աշխատանքներ
- Համագործակցային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
1․ Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա ԳանջալյանԱնհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան |