Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի:

Սեմինարավար՝ Մարգարիտ Սարգսյան

Առաջին և երկրորդ պարապմունք

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում
  2. ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում
  3. Ժողովրդավարական մշակույթ,
  4. ժողովրդավարություն,
  5. մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,
  6. մշակութային բազմազանություն,
  7. իրավունքի գերակայություն,
  8. օրենքի գերակայություն, արդարադատություն,
  9. հավասարություն,
  10. արդարություն։

Կարծիք-ամփոփում՝

21-րդ դարում մարդու բազմակողմանի զարգացվածության համար, բացի ակադեմիական կրթությունը, անհրաժեշտ է նաև մի շարք արժեքների յուրացում։ Ընտանեկան ինստիտուտից հետո այդ արժեքների փոխանցման գործում, երկրորդ կարևորագույն տեղում դպրոցն է։ Կրտսեր տարիքից որոշակի արժեքների փոխացման արդյունքում երեխան յուրացնում է ժողովրդավարության մշակույթը, սկսում է տարբերակել որոշակի նորմեր և առանձնահատկություններ։ Կրթությունը պիտի ունենա չորս գլխավոր նպատակ.
սովորողին պատրաստել աշխատաշուկային, սովորողին նախապատրաստել կյանքին,  ապահովել անձնային զարգացում և ձևավորել և պահպանել լայն,  գիտելիքի բազա։
Քաղաքացիական դիրքորոշումը վերաբերմունքն է այլ անձանց նկատմամբ, որոնք ընտանիքի անդամներ կամ ընկերներ չեն։ Այն ներառում է որևէ խմբի կամ համայնքի պատկանելու զգացում, տվյալ խմբում այլ անձանց մասին տեղեկացվածություն, այդ անձանց վրա իր գործողությունների ազդեցության գիտակցում, hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում, այդ թվում նրանց հետ համագործակցելու և աշխատելու պատրաստակամություն, նրանց իրավունքների և բարորության նկատմամբ մտահոգվածության և հոգատարության զգացում, համայնքի ներսում հզորացումից և առավելություններից զուրկ անձանց պաշտպանելու պատրաստակամություն  և խմբի նկատմամբ քաղաքացիական պարտքի զգացում, համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն և ուշադրություն, համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում։ Յուրաքանչյուր անհատ տարիքային որոշակի փուլում ունենում է այս կամ այն խմբին պատկանելու,ներառվելու գիտակցությունը։ Սակայն այդ ամենը չպետք է տանի դեպի խնտրական վերաբերմունք։ Մշակութային բազմազանություն ունեցող հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը, միջմշակութային երկխոսությունը։  Սեփական մշակույթը գնահատելով անհատը չպետք է ցածրադասի դիմացինի մշակութային արժեքներն ու արժեքների համակարգը։ Հենց դպրոցն է ձևավորում այն արժեհամակարգը, որով անհատը ֆիլտրում է իր միջավայրը։  Ժողովրդավարական մշակույթի համար կարողությունների ձեռք բերումը  կախված է լեզվական կարողություններից։ 

Դպրոցների կառավարումը պետք է արտացոլի և խթանի մարդու իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ ծողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը։ Կրթական հաստատությունները պիտի ստեղծեն միջավայր, որ սովորողները ինքնուրույն որոշումներ կայացնեն, ակտիվ քննարկումների ̸ բանավեճերի հնարավորության տան և ուսուցիչների, սովորողների և ծնողների հարաբերությունները փոխադարձ հարգանքի և վստահության վրա ձևավորեն։  Այսպիսի պայմաններում խրախուսվում են ուսումնառության երեք տեսակներ։ Առաջինը՝ ինքնավստահությունը (սեփական ուժերին հավատալը) կարելի է զարգացնել ուսումնառուներին տալով առաջադրանքներ լուծելու հնարավորություններ, խրախուսելով
հասնել իրենց ուզածին և գնահատանքի արժանացնելով անգամ ամենափոքրհաջողության համար։  Ուսումնառության ընթացքի՝ փորձառության վրահիմնված և հուզական այս տիրույթը ժողովրդավարության «միջոցով սովորելն» է։ Երկրորդը՝ գիտելիքի ձեռք բերումն ու քննադատական ընկալումը, ժողովրդավարության «մասին սովորելն» է։ Երրորդը՝ տրված պայմաններում կամ իրավիճակում սեփական կարողություններն օգտագործելու ունակությունը «հանուն ժողովրդավարության սովորելն»։ Ուսումնառության այս երեք տեսակներն անհրաժեշտ են կրթության համընդհանուր նպատակին հետամուտ լինելու՝ ժողովրդավարական
հասարակարգերում ակտիվ քաղաքացու կյանք վարելու, սովորողներին պատրաստելու, արտոնելու ու հզորացնելու համար։

Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների. այս հաստատություններն ինքնին չեն կարող գործել, եթե քաղաքացիները գործնականում չհետևեն ժողովրդավարության մշակույթին և չկրեն ժողովրդավարական արժեքներն ու վերաբերմունքը, որոնց շարքում են՝
► հանրային քննարկումների գործընթացի հանձնառում.
► սեփական կարծիքն արտահայտելու և այլոց կարծիքը լսելու
պատրաստակամություն.
►Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ՝ ժողովրդավարական մշակույթի համար –
► համոզմունք, որ կարծիքների տարբերություններն ու կոնֆլիկտները
պետք է լուծվեն խաղաղ/ ոչ բռնի եղանակով.
► մեծամասնության կայացրած որոշումների հանձնառում.
► փոքրամասնությունների և նրանց իրավունքների պաշտպանության
հանձնառում.
► ճանաչում և ընդունում, որ մեծամասնական կառավարումը չի կարող
վերացնել փոքրամասնությունների իրավունքները.
► իրավունքի գերակայության հանձնառում։

Վերապատրաստում․ դիրքորոշում և արժեք, երրորդ, չորրորդ, հինգերորդ հանդիպում

Ուսումնական գործընթացում վերաբերմունքի և արժեքների ձևավորման հիմունքները

Երրորդ հանդիպում՝

Փաստաթղթի ընթերցում՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  • ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնանդրադարձման
    և ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի
    և կյանքի հանդեպ և հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
    կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
    էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք
    սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։ Տարբերմշակույթների,  կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
  • ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, բարեվարքության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում: Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են
    սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության
    կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն.
  1. Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները:
  2. Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայից

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ ԲլեյանԿրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր ԳանջաալյանՄիասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Հինգերորդ հանդիպում

Վերջնարդյունքը՝

Դասավանդողը բլոգի վերապատրաստում բաժնում հրապարակում է տեքստ, մշակում, որն ընդգրկում է ընթերցած նյութի հանդեպ իր վերաբերմունքը, պարունակում մեջբերումներ, որում ներկայացվում է նաև իր մանկավարժական փորձը։

Երրորդ, չորրորդ հանդիպումներին կարդացած նյութի շուրջ մշակում կարծիքի ներկայացում:

Վերապատրաստման ընթացքում ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընթերցելու գործընկերներիս հոդվածները։ Կառանձնացնեմ Մարիետ Սիմոնյանի հոդվածը։

Համաձայն եմ այն մտքի հետ, որ մանկավարժությունը կրթությամբ ձեռքբերվող մասնագիտությունչէ: Մանկավարժությունը ամենամարդասիրական մասնագիտությունն է որովհետև հենց մանկավարժն է սկիզբ դնում երեխայի ինքնաճանաչման առաջին փուլերը:

Իրական մանկավարժը սովորողներին վերաբերվում  է սեփական ընտանիք նման՝ իրենց դժցարություններով, առավելություններով և թերություններով:

Անկախ այդ ամենից մանկավարժը մանավանդ կրտսեր դպրոցում պետք է ունենա իր հստակ մոտեցումը դեպի սովորողները: Դիրքորոշում և արժեք դասընթացի գրականությունից պարզեցի, որ և կրթահամալիրը և երաժշտություն առարկան՝ իր յուրաքանչյուր բաղադիրչով մեծ դեր ունի յուրաքանչյուր սովորողի կյանքում:

Ապրումակցելը ամենագլխավոր մարդակային հատկանիշներից է, որ դասավանդողը պետք է սովորեցնի իր աշակերտներին: Դա ամենամեծ մասնագիտական կարողությունն է հասկանալ դիմացինին, փոձել հասկանալ պատճառները և կարևորել դրանք:

Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների։

Երաժշտություն առարկան երեխայի մեջ ձևավորում է մարդասիրական մի քանի հատկանիշներ՝ լսել, հասկանալ, գնահատել:

Ես միշտ սովորողներիս հետ փորձում եմ տարբեր երաժշտական խաղերի, ելույթների միջոցով ձևավորել լավ ունկնդիր լինելու ունակությունները: Հաճախ դասի վերջին 10-15ր կազմակերպում եմ «Հանդիսատես-կատարող» խաղը: Դասարանից մեկը կամ մի քանիսը ելույթ է ունենում, իսկ մյուսները դառնում են հանդիսատես: Այդ խաղի միջոցով սովորում ենք լինել հանֆուժող, երբ որևէ մեկը սխալվում է, ապրումակցող, երբ որև մեկն ընկճվում է: Սովորում ենք կառովարել սեփական էմոցիաները անկախ նրանից, թե ինչպես է սովորողը ելույթ ունենում հանդիսատեսը չպետք է վառ էմոցիաներ ցուցաբերի և այլն: Միգուց շատերին թվա, որ սա ընդամենը խաղ է, բայց խաղը կարող է ձևավորել մի ամբողջ մշակույթ սովորողի մոտ: 

Երաժշտությունը նաև իր մեջ ներառում  է ազգային կարևոր բաղկացուցիչներից մեկը՝ ծեսը որը առկա է յուրաքանչյուր ազգության մշակույթում: Մենք հաճախ խոսում ենք տարբեր ավանդույթներից և ծեսերից, հաճախ դրանք թվում են սովորողներին տարօրինակ: Այդ միջոցեվ մենք փորձում ենք ձևավորել առանց խտրականության միջավայր: Երբ սովորողները ծանոթնում են ազգային յուրահատկություններին դրանք տեսնելիս իրենց արձագանքը լինում է ավելի զուսպ և գիտակցված:

Կան սովորողներ, որ չեն սիրում երգել պարել դա իրենց իրավունքն է, սակայն ի ուրախություն ինձ այդպիսիս սովորողները քիչ են և ժամանակի ընթացքում էլ ավելի են քչանում: Պատճառը այն սերն է որը նրանց զգում են իմ և այլ սովորողների կողմից դեպի ազգային երգն ու պարը: Իզուր չէ, որ կրթահամալիրում երաժշտությունը առաջնային տեղում է: Չէ, որ երաժշտությունը համարվում է առաջին հակասթրեսորներից և կոչված է միավորելու և հանդարտեցնելու մարդկանց: 

Այս պայմաններն են թելադրում մեր սովորողներին դրսևորել հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից։ Դպրոցների կառավարումը պետք է արտացոլի և խթանի սովորողի իրավունքների արժեքները, առաջ մղի ուսումնառուների, ուսումնամանկավարժական անձնակազմի և շահագրգիռ ծողմերի, նաև՝ ծնողների արտոնումն ու ակտիվ մասնակցությունը։ Մեր կրթահամալիրում ծնողները մեզ հավասար իրավունքներ ունեն, մասնակցում են մեր ուսումնական գործընթացին, մեր ուսումնական գործընթացի լիարժեք մասնակիցն են։ Դրանից էլ մեր սովորողները ավելի ավելի ազատ են լինում, տեսնում են իր սուցիչի ու ծնողի համատեղ աշխատանքը, որ փոխկապակցված է ու ուղղված է ի շահ սովորողի, դրա համար էլ մեր կրթահամալիրի սովորողները տարբերվում են այլ հաստատություններում սովորող երեխաներից։

Ամփոփում՝

Ավարտվեց ևս մի դասընթաց, որը վարում էր Մարգարիտ Սարգսյանը։ Դասընթացի ընթացքում  ընթերցեցինք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար»  փաստաթուղթը, ուշադրություն մեր վերաբերմունքը արտահայտեցինք դրանց վերաբերյալ: Խոսեցինք քաղաքացիական դիրքորոշման, ժողովրդավարական մշակույթի, մշակութային բազմազանություն, մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքների մասին։ Նորից կարդացինք  Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգի մասին, համեմատեցինք այդ երկու փաստաթղթերը։ Դասընթացի ամենահետաքրքիր հատվածը այլ մանկավարժական հվդվածների ընթերցումն ու վերլուծությունն էր։ Շնորհակալություն Մարգարիտ Սարգսյանին հետաքրքիր սեմինարների համար։