Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ
Սեմինարավար՝Գևորգ Հակոբյան
Առաջին պարապմունք․ 3 ժամ
Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․
- հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
- հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ
Գործնական աշխատանք․ հենվելով սեփական փորձի վրա պատասխանեք հարցերին․
- ե՞րբ են գնահատում
- ո՞վ է գնահատում
- ի՞նչն են գնահատում
- ինչպե՞ս են գնահատում
Պատասխան.
1.Ե՞րբ են գնահատում
Ծանոթանալով վերոնշյալ հոդվածների կետերին այժմ կփորձեմ ներկայացնել քժցնահատման սեփական փորձը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կրտսեր դպրոցում։
Առաջինից երրորդ դասարաններում ընհանրապես լրացվում է աճի բնութագիր յուրաքանչյուր ուսումնական շրջանի ավարտին,սակայն առօրյա գնահատանքի արժանանալը սովորողների կողմից միշտ ավելի սպասելի է։
Ես առաջարկել եմ իմ այլընտրանքը՝ յուրաքանչյուր դասի ավարտին խրախուսական երաժշտական նշան դնելով։
4-5րդ դասարաններոււմ ամեն ամսվա ավարտին յուրաքանչյուր դասավանդող ամփոփում է ամսվա ընթացքում արված աշխատանքները։
2.ո՞վ է գնահատում
Առաջինից երրորդ դասարաններում գնահատանքը լինում է երաժշտության դասավանդողի և դասվարի համատեղ որոշմամբ, քանի որ դասապրոցեսին մասնակցում են երկու մասնագետներն էլ հավասարապես։
4-5րդ դասարաններում գնահատումը կատարվում է առարկայական դասավանդողի կողմից։
3.Ի՞նչն են գնահատում
Գնահատվում են երեխայի՝
- դասապրոցեսին ներգրավվածությունը
- սովորելու ցանկությունը
- կարգապահությունը
- երգերի և պարերի որոշակիորեն ճիշտ կատարումը
- համագործակգժցելու կարողությունը
4.ինչպե՞ս են գնահատում
Երաժշտություն առարկայի գնահատումը ինքնին պետք է չլինի պարտադրանքով, այլ պետք է լինի խթան ավելի ակտիվ մասնակցելու համար։ Վերևում նշել եմ գնահատանքի իմ տարբերակը։
5.Ինչո՞ւ գնահատել
Երբ գնահատում ես տվյալ պահի դրությամբ կատարվող իրավիճակը, այն օգնում է, որ վերահսկես, ճիշտ կողմնորոշվես ու ճիշտ քայլերի հերթականությամբ շարժվես առաջ։
Երբ մարդու լավ արարքն ես գնահատում գովեստի խոսքերով, շնորհակալությամբ, ապա դրանով կարողանում ես ոգևորել դիմացինիդ։ Մարդուն, անհատին գնահատականն անհրաժեշտ է դիմացինի, սեփական առաջընթացը ֆիքսելու համար։
Երկրորդ պարապմունք 3 ժամ
Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։
Յուրաքանչյուր աշխատանք կատարելիս մարդուն պետք է խրախուսել։ Երբ գնահատում ես տվյալ պահի դրությամբ կատարվող իրավիճակը, այն օգնում է, որ վերահսկես, ճիշտ կողմնորոշվես ու ճիշտ քայլերի հերթականությամբ շարժվես առաջ։ Դա կօգնի մոտիվացիա տալ սովորողին հետագա նախագծերին առավել մոտիվացված աշխատելու համար։ Հաճախ դա ստիպում է սովորողներին լինել ավելի նախաձեռնող և հետևողական իրենց գործունեության մեջ։
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։
Ներկայացվող վերջնաարդյունքներին համապատասխան գնահատում են սովորողի գիտելիքը, կարողություններնշ,հմտությունները և հետագա առաջընթացի սպասելիքները։
Սովորողի գնահատումը ունի հետևյալ գործառույթները՝
- խրախուսել
- օգնել
- մոտիվացնել
- մոտիվացնել
Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։
Յուրաքանչյուր սովորողնին պետք է գնահատել
- անկողմնակալ,
- հիմնավորված
- արդար,
- հավաստի
- հիմնավորված։
Երաժշտության պարագայում յուրաքանչյուր երգի, պարի, պարերգի կատարումից հետո տեղի է ունենում քննարկում՝ այն սովորողները ովքեր ճիշտ են կատարել երգե, պարը խրախուսական խոսք կամ նշան են ստանում, իսկ մյուսների պարագայում փորձում ենք ուղղել։
Երրորդ պարապմունք 3ժամ
«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։
Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ (ստուգողական աշխատանքներ, թեմատիկ գրավորներ, ընդունելության քննություններ և այլն):
Գոյություն ունեն գնահատման 2 փոխկապակցված ձևեր՝ ձևավորող (ուսուցանող) և միավորային:
Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում :
· Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:
· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:
· Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:
· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:
· Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում:
«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝
1) գիտելիք.
Գիտելիքը՝ դասավանդվող առարկայի, նյութի վերաբերյալ սովորողի կողմից տվյալ նյութի յուրացումն է, ինչպես նաեւ ինքնակրթությունը ։ Գիտելիքը կարող ենք ստուգել երգի, պարի կատարմամբ, նյութի մասին տեղեկատվության իմացությամբ՝ բարբառի յուրացում և այլն։
2) հմտություն.
Ձեռք բերված գիտելիքների բարելավում, զարգացում, օգտագործում։ Կարելի է ներկայացնել սովորող-սովորեցնող նախագծի միջոցով, համերգ-ուսուցում նախագծի շրջանակում և այլն։
3) դիրքորոշում.
Դիրքորոշումը սեփական կարծիք արտահայտել, հիմնավորելն է։
4) արժեքային բաղադրիչ:
Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI
Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։
Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։
Չորրորդ պարապմունք 2ժամ
«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։»
Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։
Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»:
Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։
Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։
- պատկերացում կազմի և հետևի սեփական հիգիենային
- տարածության մեջ ճիշտ կողմնորոշվել
- հետևել և խնամել բույսերն ու դպրոցի շրջակայքը
- լսել, հասկանալ, պատասխանել հարցերին
- կարողանա պատմել իր մասին /ընտանիք, նախասիրություն, ընկերների և այլն/
- արտահայտի իր կարծիքը և հիմնավորի
- կարողանա մասնակցել քննարկումներին, բանավեճերին
- կարողանա ճիշտ հարցադրումներ անել
- վերաբերմունք արտահայտել նախագծի, թեմայի շուրջ
- երևակայությունն ու
Հինգերորդ պարապմունք 2 ժամ
Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։
- Նախագծի վերնագիր
- Տեղեկատվություն
- բովանդակություն
- մասնակիցներ
- իրականացման տևողությունը
- նպատակը
- խնդիրները
- ընթացքը
- անհարժեշտ գործիքներ
- ակնկալիքներ,
- արդյունք /ուսումնական նյութեր, տեսաֆիլմեր, ռադիոնյութեր, պատումներ/
- ամփոփում /ձեռք բերած կարողություն, հմտություն, ձախողում, առաջարկություններ/
Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։